Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը, ի զարմանս շատերի, բավականին թեթեւ տարավ սպանությունը.«Հրապարակ»

Դեկտեմբեր 22,2016 12:08

Ռուսները չեն սխալվում, երբ հայտարարում են, որ իրենց դեսպանի ահաբեկումն Անկարայում փորձ է՝ սեպ խրելու ռուս-թուրքական հարաբերություններում։

Ռուսաստանը, ի զարմանս շատերի, բավականին թեթեւ տարավ սպանությունը։ Սա մեկ բան կարող է նշանակել՝ Cy-24–ի պատմությունից հետո շատ բան է փոխվել ռուս-թուրքական հարաբերություններում։ Չի բացառվում, որ մասնատման վտանգ զգացած Թուրքիան այդ ընթացքում հասցրել է նորանոր քաղաքական համաձայնություններ ձեռք բերել Ռուսաստանի հետ ոչ միայն Ուկրաինայի, Ղրիմի եւ Սիրիայի հարցերում, այլեւ նոր ձեւավորվող միության՝ ԵԱՏՄ-ի, որի մասին խոսելիս, վերջերս, ՌԴ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց, թե չի բացառում հետխորհրդային տարածքներում նույն կազմով միության ձեւավորման հնարավորությունը։

Պատմությունը, ինչպես ասում են, կրկնվելու հատկություն ունի, իսկ այս դեպքում նույնիսկ խաղացողներն են նույնը՝ Ռուսաստանը եւ Թուրքիան։ Ռուսաստանը, որ փշերով էր ընդունում թուրք-սիրիական սահմանի երկայնքով թուրքական ինքնաթիռների թռիչքն անգամ, «ԻՊ»-ի միջոցով սիրիական նավթի գողության մեջ մեղադրում Թուրքիայի նախագահի ընտանիքին, համաձայնեց, որ թուրքական զորքերը ներխուժեն Սիրիա եւ իրականացնեն Էրդողանի վաղեմի երազանքը՝ այդ սահմանի մոտ, այսպես կոչված, ոչ թռիչքային գոտի ստեղծելու ուղղությամբ։ Սիրիայի եւ Թուրքիայի քրդերը դարձյալ խաբվեցին, մինչդեռ ամիսներ առաջ Ռուսաստանը խրախուսում էր քրդերին։

Թուրքիան եւ Ռուսաստանը մշտապես են կեղտոտ խաղերի մեջ։ Երկուսն էլ ձգտում են տիրապետության մերձավորարեւելյան տարածաշրջանում։ Չունենալով միմյանց նկատմամբ նկատելի առավելություն՝ նրանք կամ անհաշտ պայքարի մեջ են, կամ ոխերիմ բարեկամության, որը ժամանակ առ ժամանակ պայթեցվում է տհաճ միջադեպերով։ Ռազմական հեղաշրջումները, ռուսական ինքնաթիռի խոցումը, դեսպանի սպանությունն այդ շարքից են:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031