Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածը 21 օր է՝ հացադուլի մեջ է

Դեկտեմբեր 22,2016 11:55

Երեկ քրեական վերաքննիչ դատարանում նշանակվել էր Հայաստանի նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի բողոքի քննությունը:

Նախագահողը՝ դատավոր Մխիթար Պապոյանն արձակուրդի մեջ էր, հետեւաբար դատարանից տեղեկացվել էր հարազատներին, որ բողոքի քննությունը նշանակվել է գալիք տարվա հունվարի 16-ին:

Նշենք, որ ցմահ ազատազրկվածն արդեն քսանմեկ օր է, ինչ դիմել է բողոքի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի:

Հացադուլը պայմանավորված է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշմամբ, համաձայն որի՝ նրա՝ դրական բնութագիր ունեցողի վաղաժամկետ ազատման դիմումը մերժվեց, ըստ էության վարչակազմը մեկ տարով հետաձգեց հարցի լուծումը:

Արմեն Տեր-Սահակյանը պահանջում է, որպեսզի հանդիպի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Հացադուլի ողջ ժամանակահատվածում, մեր տեղեկություններով, որեւէ պաշտոնատար անձ դեռ չի հանդիպել դատապարտյալին:

 
Ռ. Մ.
Նկարը՝ հեղինակի

«Առավոտ»

22.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031