Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությո՞ւն, թե՞ դասախոսների բանակ. «Ժամանակ»

Դեկտեմբեր 22,2016 11:42

Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու, երեկ Վայոց ձորի և Արարատի մարզ կատարած այցելությունների ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևոր համարելով գյուղական շրջաններում բնակչության կրթության խնդիրը: Դժվար է վիճարկել իհարկե կրթության կարևորության մասին նրա դիտարկումը: Միարժեք է, որ Հայաստանի համայնքների զարգացման գործում չափազանց մեծ նշանակություն ունի կրթությունը: Սակայն, միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ վարչապետի պաշտոնը պետք է զգալիորեն տարբերվի դասախոսի պաշտոնից, և դասախոսությունները չէ, որ պետք է լինեն պետության գործառույթները, պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց գործառույթները:

Եվ ուրեմն, հռչակագրային ուղենիշներից զատ, հասարակության զարգացման համար նրանք պետք է ապահովեն նաև մեխանիզմներ: Օրինակ, երբ խոսվում է կրթության կարևորության մասին, ապա իշխանությունը համայնքային բնակչությանը պետք է բացի դասախոսությունից, ներկայացնի նաև մեխանիզմ` կրթական ենթակառուցվածք, մատչելի, նախնական արագ արդյունք ապահովող, որը հնարավորինս կարճ ժամանակում կօգնի հանրությանը փոխվել, այլ հայացքով նայել կյանքին ու հնարավորություններին: Իհարկե դեռ այլ հարցէ բուն հնարավորությունների խնդիրը, սակայն ինքնին կրթության խնդիրը լուծելու համար՝ մարդկանց պետք է ցույց տալ հնարավորությունը, ռեալ տարբերակը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031