«Ժողովրդի բացարձակ մեծամասնությունն իշխանության նկատմամբ վստահություն չունի եւ չի ցանկանում սատարել: Հանրության 70 տոկոսից ավելին իրեն համարում է աղքատության շեմին կամ դրանից ցածր: Դա վերաբերում է նաեւ Երեւան քաղաքին»,- այս ցուցանիշները երեկ «Առավոտի» հետ զրույցում հրապարակեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` վկայակոչելով իր ձեռքի տակ առկա հետազոտությունները, որոնք իրականացվել են մասնագիտական խմբի կողմից:
Նույն հարցումների համաձայն՝ չկա որեւէ քաղաքական ուժ` ո՛չ կառավարող, ո՛չ ընդդիմադիր, որը վայելում է հանրության վստահությունը: ՀՀ բնակչության 48 տոկոսը որեւէ կուսակցության վստահության քվե չի տվել, անտարբեր են քաղաքական կուսակցությունների նկատմամբ: Նաեւ այս հարցումներն են, որ քաղաքական ուժերին թելադրում են գնալ ավելի լայն կոնսոլիդացիայի:
Մանրամասները
«Առավոտ»
21.12.2016
Կարդացեք նաև