ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ
Հարգելի՛ էներգետիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են, և մենք շարունակելու ենք հետևողական քայլերը մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ աշխատանքների ետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են նախորդների գործը և ավանդույթները՝ չմոռանալով քայլել ժամանակի պահանջներին համընթաց:
Այսօր` դեկտեմբերի 22-ին, էներգետիկների համար կրկնակի տոն է՝ էներգահամակարգի 113-ամյակը: Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք Հայաստանի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացմանը: Մեր նպատակն է ունենալ անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու և կարևոր գործում:
Կարդացեք նաև
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն