Հայ Ազգային Կոնգրեսի՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո մասնակիցներին բաժանվեց մի գիրք՝ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» վերնագրով։ Դրանում, բացի րոպեներ առաջ հնչած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից, ամփոփված են նաեւ Ղարաբաղյան կարգավորման թեման ամբողջացնող՝ նրա կարեւորագույն հոդվածները։
Ստորեւ ներկայացնում ենք գրքի խմբագիր Աշոտ Սարգսյանի նախաբանը եւ վերջաբանը միասին։
***
Սույն ժողովածուն մտահղացվել է Հայ Ազգային Կոնգրեսի՝ դեկտեմբերի 17-ին կայանալիք համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առիթով։ Ելույթը հիմնականում վերաբերում է վերջին շուրջ երեք տասնամյակում Հայաստանի, հայ ժողովրդի համար ամենաճակատագրական դարձած՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաեւ այսօր դրա հետ աղերսվող ներքաղաքական այլ խնդիրների։ Նկատի ունենալով հարցի կարեւորությունը, ելույթի ֆունդամենտալ բնույթը, կարգավորման առկա գործընթացները, նաեւ ժամանակի մեջ խնդրի պատկերն ամբողջացնելու համար, նպատակահարմար գտնվեց այն հրապարակել Հայաստանի հիմնադիր նախագահի՝ ղարաբաղյան թեմայով մի քանի այլ, նույնպես ֆունդամենտալ ելույթների ու հոդվածների հետ միասին։
Կարդացեք նաև
Դրանք են՝ հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը (1 նոյեմբերի, 1997թ.), Անվտանգության խորհրդի նիստում ելույթը (8 հունվարի, 1998թ.), 2007թ. առաջին հանրահավաքային ելույթից նույն հարցին վերաբերող գլուխը (հոկտեմբերի 26) եւ Ապրիլյան պատերազմից հետո «Իլուր» կայքին տված հարցազրույցը։ Այս համադրմամբ լրանում եւ ամբողջանում են խնդրի բոլոր ասպեկտները, որոնք չէին կարող տեղ գտնել մեկ ելույթում։ Այդ կերպ հստակ ի ցույց է դրվում նաեւ Ղարաբաղյան հիմնահարցում Հայոց Համազգային Շարժման, Հայ Ազգային կոնգրեսի եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների հետեւողականությունն ու անխոտոր շարունակականությունը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ilur.am»-ի կայքում: