ՌԴ քաղաքացին 2,5 տարի է՝ ՀՀ-ում քրեական հետապնդման մեջ է: Այս մասին այսօր ԵՊՀ ամբիոնից հայտարարեց ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար (պաշտպան) Տատյանա Մոսկալկովան, որը Երեւան է ժամանել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հրավերով:
Տատյանա Մոսկալկովան ՌԴ քաղաքացու անունը չհրապարակեց, սակայն ասաց. «Խնդրում ենք, որ դատավարությունն արագ ընթանա: Գրեթե 2,5 տարի է՝ նա կալանավորված է, իսկ դատարանը շատ դանդաղ է լսում գործը: Մեկ տարում տասը դատական գործընթաց է տեղի ունեցել, այսինքն՝ ամսվա ընթացքում՝ մեկը, բայց չէ՞ որ մարդու ճակատագրի հարց է»:
ՌԴ ՄԻՊ-ը հորդորեց պատկերացնել կալանավորի վիճակը՝ ոչ սեփական երկրում, հեռու տնից, առանց հեռախոսազանգ կատարելու եւ տեսակցության հնարավորության. «Նրա ամեն ինչը փլուզվում է՝ կյանքը, կարիերան, ընտանիքը…»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սաչկովի պաշտպան Նարինե Ռշտունին հաշվել է, որ այդպիսով Սաչկովի գործով ընթացող և 2016 թվականին նշանակված 29 դատական նիստերից կայացել է ընդամենը 10-ը:
https://hetq.am/arm/news/74026/4-rd-nisty-hetadzgvec-targmanchi-pattcharov-armentel-i-gortsy-dzgdzgvum-e.html