Իրանը Հայաստանին չի դիտարկում որպես ներդրումային գործընկեր, Իրանը Հայաստանին դիտարկում է որպես առեւտրային գործընկեր»,-այս կարծիքն ունի տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մասին:
Տնտեսագետն, որպես իր ասածի հիմնավորում ներկայացրեց մի ցուցանիշ՝ Իրանը Հայաստանում 28 տարիների ընթացքում կատարել է ընդամենը 3 միլիարդ դրամի ներդրում:
«Իրանը առեւտրային հարաբերություններում հասել է որոշակի դիրքի, այսինքն՝ տասնյակում միշտ կա, բայց, այնուամենայնիվ, իրանական ներդրումները չեն հոսում դեպի Հայաստան, գուցե դա պայմանավորված է Ռուսաստանի գործոնով՝ սկսած գազատար, երկաթգիծ, եւ այլն: Արդյոք մեր ճանապարհը, որը այլընտրանք է, այսինքն` Իրանը մեզ համար որպես գործընկեր կարո՞ղ է մեծ դեր խաղալ եւ այդ հանգամանքը չենք կարողանում օգտագործել: Իսկ Իրանն այս իմաստով մեզ դիտարկում է որպես հակակշիռ օրինակ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում: Դիվանագիտական հակակշիռների, զսպումների մեխանիզմ է ավելի շուտ կիրառում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրերս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծի մասին ասել էր՝ «Հիմա ունենք բիզնես պլան, որտեղ կոնկրետ նշված են ներդրումային մասն ու հետգնման ժամկետը: Կատարված է մոտավոր ուսումնասիրություն հատվածների հետ կապված»:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք իրատեսական է այս երկաթուղու կառուցումը, հաշվի առնելով հսկայական ներդրումներն ու երկրների շահերը, պարոն Խաչատրյանը պատասխանեց.«Կարծում եմ պետք է աշխարհաքաղաքական մյուս գործընկերների համաձայնությունը: Վրաստանը պետք է համաձայնություն տա, Ռուսաստանը պետք է համաձայնություն տա»:
Այսօր Հայաստան է այցելել իրանական պատվիրակությունը Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանի գլխավորությամբ, գործարար հանդիպումենր են եղել
Թե ինչ կարելի է ակնկալել իրանական պատվիրակության այս այցից հետո, պարոն Խաչատրյանն ասում է՝ պարզ կլինի ձեռք բերված համաձայնություններից, ծրագրերի իրականացումից:
Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտները կարող են Իրանին գրավիչ լինել ներդրումների համար, այս հարցին էլ ի պատասխան տնտեսագետն ասաց՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, հյուրանոցային բիզնեսը, զբոսաշրջությունը. «Բայց ակնկալել, որ իրանական մեծ ներդրումներ են գալու Հայաստան, դա հեքիաթների ժանրից է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ