Մեր հարցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես նախընտրական պայքարի է մասնակցելու, Դուք իր թիմի անդամ էիք, հիմա Ձեզ համար դժվար չէ՞ մրցակցել նաեւ նրա հետ տարբեր թիմերում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մի տեսակ էնպես ցավոտ ու ցավալիորեն ես ասում՝ նույն թիմում եք եղել… Մենք եղել ենք ժողովրդի՛ թիմում: Ես միշտ հայտնվել եմ այն հարթակում, որը ժողովուրդը պահանջ է ունեցել: Ցավալու ի՞նչ կա: Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2008-ին ծավալած գործունեությանն էլ բոլորը ականատես եղան, այդտեղ ցավալու բան չկա: Ով հավատում ու վստահում է՝ խնդրեմ, ես ոչ քննադատում եմ, ոչ էլ մեղադրում եմ: Իսկ ով էլ տեսել է ինչ է կատարվում այդ տարիների ընթացքում, թող իր գաղափարով մտածի ու շարժվի»:
Մանրամասները՝ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ