Պակասել է նաեւ այսպես ասած խոպանչիների ուղարկած փողը: Եթե անցյալ տարի արտերկրից մուտքեր ունեցող տնային տնտեսությունների բաժինը:
Այսօր ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Հայելի» ակումբում խոսելով արտագաղթի մասին, ասաց, որ միգրանտների թիվը նվազել է, այն դեպքում, երբ նախորդ տարիներին այն զգալի աճում էր:
Այսօր միգրացիայում գտնվող անդամներ ունեն 31.6 տոկոսը՝ 2015-ի 34 տոկոսի դիմաց: Նվազել է նաեւ միգրացիոն գործընթացներում բնակչության ներառվածության մակարդակը: Այն նվազել է մոտ 8 տոկոսով. «Եթե մոտ 365 հազար մարդ միգրացիոն գործընթացներին են մասնակցել 2012-2015-ին, ապա վերջին 3 տարիների ընթացքում՝ 2013-2016-ի կեսերը՝ 334 հազար մարդ, այսինքն՝ նվազել է: Սա տեղի է ունեցել հիմնականում երկու գործոնների հետեւանքով: Ավելացել են վերադարձած միգրանտների թվերը եւ արտերկրում գտնվող միգրանտները պակասել են: Սա պայմանավորված է բացառապես աշխատանքային միգրացիոն գործընթացների փոփոխություններով, որը ՌԴ-ի իրավիճակի փոփոխման հետեւանք է՝ ՌԴ-ի հայտնի պատժամիջոցներով եւ տնտեսական վիճակով պայմանավորված»:
Ռուբեն Եգանյանը նշեց, որ քանի որ Ռուսաստանում նվազել են աշխատատեղերը եւ նաեւ աշխատավարձերի մեծությունը, դա էապես պակասեցրել է աշխատանքային միգրանտների թիվը:
Կարդացեք նաև
Պակասել է նաեւ այսպես ասած խոպանչիների ուղարկած փողը: Եթե անցյալ տարի արտերկրից մուտքեր ունեցող տնային տնտեսությունների բաժինը կազմում էր մոտ 23 տոկոս, այս տարի կազմում է 22 տոկոս, այսինքն, 1 տոկոսային կետով նվազել է:
Եթե 2015-ի տվյալներով վերջին 1 տարվա ընթացքում տնային տնտեսությունների ստացված գումարը կազմում է 240 մլն-ից ավելի, 2016-ի այս հետազոտություններով՝ ընդամենը 201 մլն, այսինք, վատացել է տնային տնտեսությունների տնտեսական վիճակը նաեւ: Ռուբեն Եգանյանի խոսքերով՝ արտերկրից ստացված միջոցները շարունակում են տնտեսություններն ուղղել առաջին անհրաժեշտության ապրանքների գնմանը՝ սննդամթերք ու կոմունալ վճարումներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ