Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացասական նյութեր ընթերցելն առաջացնում է սթրես, սրտխփոցներ, բարձրացնում է խոլեստերինի մակարդակը»

Դեկտեմբեր 21,2016 18:45

Հոգեբան Սամվել Խուդոյանի դիտարկմամբ, լրատվամիջոցներով վերջին տարիներին հանցագործությունների շատ լուսաբանումը կարող է նպաստել հենց հանցագործությունների աճին:

«Իհարկե, ամեն ինչն էլ կարող է նպաստել, այո՛, հանցագործությունների լուսաբանումը շատացել է, իսկ շատացել է, որովհետեւ ժողովուրդն ավելի հետաքրքրված է այդ կարգի տեղեկատվությամբ, շատ է կարդում: Հանցագործ աշխարհը դարձել է, երեւի թե, արվեստից ավելի բարձր ու ավելի լավ է լուսաբանվում, քան արվեստը… այս ամենն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց վրա՝ նաեւ ագրեսիայի աճի տեսանկյունից»,- այս կարծիքին է հոգեբանը:

Նա ընթերցողներին խորհուրդ տվեց հնարավորինս զերծ մնալ ագրեսիվ բնույթի նյութեր ընթերցելուց, սարսափ ֆիլմեր դիտելուց. «Եթե մի արյունոտ ֆիլմ նայեք ձեզ մոտ նույն քանակի սթրեսի հորմոններ կավելանան, ինչքան որ, եթե իրական կյանքում տեսնեիք»:

Իսկ թե ինչու են վատ լուրերն ավելի ընթերցվող, ըստ հոգեբանի. «Դա ամբողջ աշխարհում է այդպես, մարդն ընտրում է այն թեմաները, որոնք իրեն հոգեհարազատ են, մեր հասարակության մեջ սթրեսները, բացասական լիցքերը՝ հատկապես իշխանությունների նկատմամբ ձգում են բացասական տեղեկատվությունը: Եթե վատ տրամադրություն ունեմ, ուրախ երգ չեմ լսի, այնպես որ, եթե իմ մեջ ագրեսիա կա, նախընտրում եմ հենց ագրեսիվ նյութերը: Չնայած որ խորհուրդ կտամ ցանկացած բացասական տեղեկատվություն ընթերցելուց հնարավորինս հեռու պահեն իրենց, որովհետեւ այդ տեղեկատվությունը խիստ բացասաբար է անդրադառնում հոգեկան առողջության, ինչպես նաեւ ֆիզիկական առողջության վրա: Դա կարող է առաջացնել սթրես, որը խոլեստերինի մակարդակն է բարձրացնում, սրտխփոցներ է առաջացնում, արյան ճնշումը բարձրացնի, շաքարի վրա է վատ անդրադառնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031