Ի տարբերություն Երեւանի ու Հայաստանի այլ մարզերի, Տավուշի մարզում լավ եղանակ է: Դեկտեմբերի 21-ին մարզում արեւոտ եղանակ էր: Ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Իջեւան քաղաքից մոտ 13 կմ դեպի հյուսիս, Մայիսյան կամրջից ոչ հեռու, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ դաշտում մի քանի տեղ հրդեհներ էին տարածվել:
Կրակի սյուները հասնում էին մի քանի մետր բարձրության, լսվում էր այրվող չոր ճյուղերի ճարճատյուն: Հրդեհը սպառնում էր տարածվել դեպի հարեւանությամբ գտնվող խաղողի այգիներ: Մոտ կես ժամ եղանք այդ տարածքում, սակայն կրակ մարող մարդ չտեսանք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ