Գյումրու ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո ՀՅԴ Շիրակի մարզային կառույցն առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած: Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի վարկանիշային ցուցակում բացառապես ընդգրկում են այն դաշնակցականներին, մեծամասամբ պաշտոնյաների, որոնք ի զորու են ձայն ապահովել սեփական կուսակցության համար:
Նշենք, որ նախնական ցանկում ՀՅԴ-ական գյուղապետերից, բուժհաստատության ղեկավարներից բացի, ընդգրկված են նաեւ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանն ու իր որդին եւ ներկայիս մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Նույնիսկ մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ ԱԱԾ նախկին աշխատակից Վարդան Հակոբյանը (նա Գյումրիում առավել հայտնի է «կագեբեի» Վարդան» անունով), որն այժմ զբաղվում է գործարարությամբ, «Կարս» բիստրոյի ու անվտանգության ծառայություններ մատուցող «Գրոմ սիքյուրիթի» ՍՊԸ-ի տերն է, նույնպես ցանկություն է հայտնել պատգամավոր դառնալ ՀՅԴ վարկանիշային ցուցակով: Վերջինս դիմել է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանին՝ այդ ցուցակում ընդգրկվելու համար:
Պատրա՞ստ է արդեն ՀՅԴ-ի վարկանիշային ցուցակը, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մեր տեղեկությունները Վարդան Հակոբյանի՝ ՀՅԴ ցուցակով առաջադրվելու մասին, այս թեմայի շուրջ կարճ զրույց ունեցանք ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի նախագահ Արամ Անտոնյանի հետ: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ Շիրակի մարզում ունենալու են 15 վարկանիշային թեկնածուներ, ցուցակը դեռ քննարկման փուլում է , առաջարկներ ունեն տարածքներից, սակայն անունները դեռ վերջնական որոշված, հաստատված չեն: Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ ՀՅԴ մարզային ու տարածքային շտաբներն արդեն ձեւավորված են:
Կարդացեք նաև
Իսկ ԱԱԾ-ի նախկին աշխատակցի՝ ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրվելու մասին ասաց. «Միգուցե իր ցանկությունն է եղել, ընկերներից մեկի հետ հանդիպել է, զրուցել է, բայց կոնկրետ մարզային կոմիտեում նման հարց չի քննարկվել»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այ քեզ ցանկ,հախթող ցանկ է պակասում է միայն Գ Անտոնյան Արամը