Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ոչ մի երկրում ժողովրդի տված ձայները չի չեզոքացվում օրենսդիր մարմնի մի խմբի ցանկությամբ: Սա Հայաստանն է…

Դեկտեմբեր 21,2016 17:49

Ժողովրդավարական բոլոր երկրներում օրենսդիր մարմինները՝ խորհրդարանները ձևավորվում են ժողովրդի տված քվեների միջոցով, հետևաբար տրամաբանական է, որ այդ խորհրդարանի անդամները՝ պատգամավորները պետք է մանդատները վայր դնեն նույն ժողովրդի պահանջով միայն, որն այլ կերպ անվանում են պատգամավորի հետկանչ:

Հայաստանում եղել է այնպիսի ժամանակ, երբ ընտրական օրենսգրքում առակ են եղել պատգամավորի հետ կանչման մասին հոդվածներ, որը գործել է ընդամենը մի քանի տարի:

Վերջին մի քանի օրենսգրքերը պատգամավորի հետկանչի մասին հոդվածներ չեն պարունակել, այդ հարցը փաստացի մինչև այսօր բաց է և հայտնի չէ, թե ինչ հիմնավորմամբ: Այնուամենայնիվ, կարծում եմ պատգամավորի հետկանչը ևս ժողովրդավարության պահանջ է, քանի որ պատգամավորը կոչված է իրագործելու ընտրողների պատգամները և եթե նորմալ չի կատարում այդ գործառույթը, պետք լինի հնարավորություն, որպեսզի ընտրողները հետ կանչեն նրան ու նոր ընտրության միջոցով ընտրեն նոր պատգամավոր: Եվ քանի որ, նոր ընտրական օրենսգիրքը ևս չունի նման դրույթներ, ապա ԱԺ-ի որոշ խմբակցություններ որոշել են օգտագործել այդ բացը և 2017թ.-ին ընտրվելիք ԱԺ-ի կանոնակարգ-օրենքում կատարել իրենց բաղձալի փոփոխությունը, այն է՝ խմբակցությանն իրավունք տրվի այն անդամին, ով հակառակվում է խմբակցության ընդհանուր կարծիքին ու այլ տեսակետ է ունենում քննարկվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այլ կերպ է քվեարկում, քան խմբակցության ընդհանուր որոշումն է, ապա խմբակցությունը կարող է տվյալ անձին զրկել պատգամավորական մանդատից:

Զարմանալիորեն, այս հարցի վերաբերյալ ընթացող քննարկումներից կարծես պարզ է դառնում, որ ինչպես մյուս խմբակցությունները, իշխող Հանրապետական խմբակցությունը նույնպես կողմ է այս մոտեցմանը և հավանաբար քննարկումների արդյունքում կլինի կոնսենսուս ու այս փոփոխությունը կընդունվի: Արդյունքում կստացվի, որ ժողովրդի կողմից մանդատ ստացած պատգամավորը՝ իր յուրովի կարծիքի ու մոտեցման համար կզրկվի մանդատից: Դժվարանում եմ ասել, թե այս կոնսենսուսը ինչի արդյունքում է առաջացել, սակայն մի բանում համոզված եմ. սա սարսափելի հետընթաց է ժողովրդավարությունից…

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ ընտանիքներում տարբեր հարցերի շուրջ, նույնիսկ ընտանիքի անդամների միջև են տարակարծություններ լինում, որը նորմալ է, իսկ ինչու խմբակցության տարբեր անդամների միջև, տարբեր հարցերի շուրջ չպետք է տարաձայնություններ լինեն, ինչու պետք է նրանք միևնույն կերպ մտածեն: Ի վերջո, ինչպես կարելի է նորմալ մարդուն նման բան պարտադրել: Այդ երբվանից են պատգամավորները դարձել զինվորականներ…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031