Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հասան Ռոհանի. Ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ

Դեկտեմբեր 21,2016 18:20

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է  Հասան Ռոհանին՝  ավելացնելով, որ  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ:  Հասան Ռոհանին միաժամանակ  հույս է հայտնել,  որ ապագայում ականատես  կլինեն  այդ   ծրագրերի  կյանքի կոչմանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստանի Հանրապետություն, նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հագեցած է հարուստ  բովանդակությամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագա հարաբերությունների զարգացման ու ընդլայնման  համար:

ՀՀ վարչապետն  իր հերթին  ներկայացրել  է մի շարք առաջարկություններ, որոնց իրականացումն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը և նոր լիցք կհաղորդի հետագա համագործակցությանը: Մասնավորապես, առաջարկվել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի  սետիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կնպաստի ապրանքատեսակների  համապատասխանության գնահատման գործընթացի դյուրացմանն ու  առևտրաշրջանառության աճին:

irani-naxagah5

irani-naxagah4

Հատկանշելով   Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը՝  վարչապետ Կարապետյանն առևտրաշրջանառության խթանման տեսանկյունից կարևորել է  նաև իրանական ընկերությունների  գործունեության ընդլայնումը  Հայաստանում՝  հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին վերահաստատել է  Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու  Իրան-ԵԱՏՄ  բանակցային գործընթացում:

Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների  գործընթացի պարզեցման, զբոսաշրջության ներուժի իրացման  և  փոխադարձ ուղևորահոսքերի ավելացման հետ կապված օրակարգային հարցերին:

Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը  և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերություններիր զարգացմանն ուղղված  ցանկացած կառուցողական առաջարկություն:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031