Դերասան, «Քաղաքացիական ակտիվ քայլ» նախաձեռնության առաջնորդ Սերգեյ Դանիելյանն արդեն տեղեկացել է «Կենտրոն» հեռուստաընկերության, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ- վարող Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատման մասին:
Հիշեցնենք, որ լուրերի համաձայն, Պետրոս Ղազարյանն աշխատանքից ազատվել է «Ուրվագծի» շրջանակում Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցից հետո:
https://www.youtube.com/watch?v=hoYyNXDOdkQ
«Ոչ մի արտառոց, նոր բան չեմ ասել այդ հաղորդման ընթացքում, ինչ որ ասել եմ, սաղ գիտեն: Ինչ եղավ, պատից ընկա՞ն, չհասկացա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց դերասանը,- «Սա ի՞նչ մոտեցում է, չեմ հասկանում, 1937 թի՞վն է, հետո կսկսեն իրար բռնե՞լ, բան անել, ես շատ ընկճված եմ, զարմացած եմ կատարվածից, բայց չեմ ուզում, չեմ կարողանում գնահատական տալ… փաստորեն ընտրություններից առաջ գրաքննություն է սկսվել»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն, անձամբ Սերժ Սարգսյանն է Պետրոս Ղազարյանի «հարցերը լուծել», դերասանը նկատեց. «Այդ ամեն ինչը ասեկոսեներ են, չեմ կարծում, որ նախագահի որոշումն է, շատերը շատ հաճախ Հռոմի պապից ավելի կաթոլիկ են լինում, որ ավելի լավ երեւան, քան կան»:
Սերգեյ Դանիելյանը կատարվածից հետո տեսել, խոսել է Պետրոս Ղազարյանի հետ, բայց հանդիպումից մանրամասներ չհրապարակեց, ասաց՝ «Պետրոս Ղազարյանը կխոսի»:
Նշենք, որ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ինքն արձակուրդում է. «Որ գործից դուրս գամ,կգրեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Կուժ քեզ եմ ասում,կուլա,դու հասկացի».Կարծում եմ Պետրոս Ղազարյանին հանելով, խփել են Գագիկ Ծառուկյանին,հասկացնելով,որ «շատ չթփռտա»,քանզի «Կենտրոն»ը պատկանում է նրան: