Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ 30% համամասնություն ասելով՝ հասկանալու ենք կանանց, հեռու ենք լինելու հավասարությունից». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2016 17:11

«Վերջին տասը տարում աշխարհում խորհրդարանի կին-նախագահների թիվը 19-ից դարձել է 52, իսկ ՀՀ-ում այսօր անգամ կին քաղաքապետ ու մարզպետ չունենք: Երկու կին նախարար ունենք միայն»,-«Միասնություն» համազգային շարժման այսօր կազմակերպած «Հայ հասարակության մենթալ կարծրատիպերը. կանանց քաղաքական մասնակցությունը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հասմիկ Շափաղաթյանը:

«ՀՀ հասարակության կեսից ավելին հիմնականում կանայք են, ունեն բարձրագույն կրթություն, իսկ ո՞ւր է անհետանում այդ բարձր ներուժը: Ինչո՞ւ նրանք չեն մասնակցում ՀՀ քաղաքական գործընթացներին: Խելացի կինն իրեն ավելի անվստահ է զգում, քան «անխելք» տղամարդը: Պատճառը՝ հասարակական կարծրատիպն է»,-համոզմունք հայտնեց նա:

«Կինը և քաղաքականությունը» թերթի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանն իր հերթին նկատեց՝ ՀՀ օրենսդրությունը կանանց չի արգելում քաղաքական ակտիվություն ցուցաբերել. «Ընտրական իրավունքի մակարդակում մենք խնդիր չունենք եւ չենք ունեցել: Բայց երբեք լիարժեք չենք օգտվել այդ իրավունքից: ԸՕ-ում այսօր ամրագրված է 30-70 տոկոսի համամասնությունը՝ առանց նշելու, թե ո՞ր սեռը ո՞ր տոկոսը պետք է լինի: Այնքան ժամանակ, քանի դեռ 30 տոկոսի տակ հասկանալու ենք կանանց, հեռու ենք լինելու հավասարությունից»:

Ըստ տիկին Հովնաթանյանի՝ չկա երաշխիք, որ առաջիկա ընտրություններում քաղաքացին ընտրելու է կանանց. «Վարկանիշային ցուցակով քվեարկության ժամանակ հաշվի են առնում թեկնածուի արած գործերը, ճանաչելիությունը, հնարավորությունները, իսկ այդ հարցերում կանայք մրցունակ չեն՝ ինչպես եւ մեծամասնականի ժամանակ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031