«Այդ մոտեցումը թյուրիմացություն է եւ անհեթեթություն: Օրենքը բնավ ուղղված չէ երեխաներին ընտանիքներից հեռացնելուն»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» օրենքի նախագծի մասին, ասաց «ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի» ղեկավար Գոհար Շահնազարյանը:
«Ցավալի եւ զավեշտալի է այն փաստը, որ այդ խոսակցությունները համընկան հոր կողմից ութ տարեկան աղջկան ծեծելու դեպքի հետ: Վերջինս նաեւ կնոջն էր բռնության ենթարկել: Դատարանի որոշմամբ՝ նա 30 հազար դրամի տուգանք է վճարելու: Նման դեպքերում, անկախ օրենքի լինել-չլինելուց, ի՞նչ աստիճանի անմարդկային վերաբերմունք պետք է ցուցաբերես, որ ասես՝ լավ է՝ թող այդպիսի ընտանիքը պահպանվի, թող ութ տարեկան երեխան անընդհատ ծեծի ենթարկվի ու հիվանդանոցում հայտնվի: Նման դեպքերում քննարկելու հարցեր կան, որոնք կապ ունեն ոչ միայն «Ընտանեկան բռնության մասին» օրենքի հետ: Բայց ոչ այնպես, ինչպես ասում են՝ երեխաներին ընտանիքներից հանելու են, վաճառեն եւ այլն…»,-նկատեց Գոհար Շահնազարյանը:
Ըստ մեր զրուցակցի, ՀՀ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» օրենքի անհրաժեշտությունը կա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ