Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողով

Դեկտեմբեր 21,2016 16:49

Տեղի է ունեցել Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես 2016 թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են 2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները ։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցած Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ են հանձնվել 2016թ․ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը. «Այս կարգի ծրագրերի ներմուծումը կրթական համակարգ ժամանակի պահանջ են: 21-րդ դարում այլ ճանապարհ, քան շարժվել գիտատեխնիկական աներևակայելի զարգացմանը համաքայլ, չունենք: Մարդկության բոլոր նոր հայտնագործությունները,սկսած կարևոր հնագույն գյուտից՝ կրակի հայտնաբերումից ունեցել են երկակի կիրառություն: Գիտության և տեխնիկայի զարգացման ընթացքում մենք անընդհատ ստանում ենք նորագույն միջոցներ, որոնք իրենց կարևորությամբ և արդյունավետությամբ կարող են համեմատվել կրակի գյուտի հետ՝ դրա հնարավոր դրական և բացասական հետևանքներով: Համացանցի հնարավորության և ՏՀՏ միջոցների ներմուծումը կրթական համակարգ բեկումնային իրադարձություն է, որը հիմնովին փոխում է գիտելիք ստանալու վերաբերյալ մեր ավանդական պատկերացումները: Կրթական համակարգի խնդիրն է վերահսկել և ուղղորդել կրթական համակարգ հորդացող տեղեկատվական և տեխնոլոգիական հեղեղը, որպեսզի կարողանանք օգտագործել այդ ալիքի մեծ ուժը՝ դրանից ստանալով արդյունք»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի դպրոցների գործնական մասնակցությունը Իթվինինգ ծրագրին սկսվել է 2013թ. սկզբից, շուրջ 2.5 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Իթվինինգ Պլյուս» ծրագրի հայաստանյան «Աջակցող գործընկեր գործակալությունը» (ԱԳԳ)։ Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, նոր և ստեղծագործական մեթոդներով կրթության իրականացմանը»,- նշել է Ա. Պողոսյանը:

2014-2016թթ․ Հայաստանում կազմակերպվել է 3 միջազգային հանդիպում, որոնց մասնակցել են Եվրոպական տարբեր երկրների և Հայաստանի հարյուրավոր ուսուցիչներ և աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։

Գործում են eTwinning ծրագրի մասին տեղեկատվություն ապահովող https://etwinningplus.armedu.am կայքը և https://www.facebook.com/eTwinningArmenia/ ֆեյսբուքյան էջը։Ներկայումս Իթվինինգ ծրագրին մասնակցում են Հայաստանի 76 դպրոցներ և 305 ուսուցիչներ, որոնք ներգրավվել են առնվազն մեկ իթվինինգ նախագծում: Նախատեսվում է ընդարձակել Իթվինինգի շրջանակները՝ այն աստիճանաբար հասանելի դարձնելով բոլոր դպրոցների և ուսուցիչների համար։

 eTwinning –ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031