Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս դեսպանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է սիրիական «Ջեյշ ալ-Ֆաթհը»

Դեկտեմբեր 21,2016 16:41

 Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության պատասխանատվությունը ստանձնել է սիրիական «Ջեյշ ալ-Ֆաթհ» (նախկինում՝ «Ջաբհաթ ալ-նուսրա») զինված կոալիցիան, որը մի շարք երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հավելելով, որ կոալիցիան գործում է հիմնականում Սիրիայի Իդլիբ նահանգում:

Զինյալների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանին սպանած ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը եղել է իրենց շարքերում:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ սպանությունը կարող է կազմակերպված լինել գյուլենականների կողմից:

Հիշեցնենք, Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Դեսպանի վրա կրակելուց հետո մարդասպանն արաբերենով ակնարկել էր, որ դա վրեժ է Սիրիայի համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031