Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Դեկտեմբեր 21,2016 16:31

Սարմեն Ղահրամանյան

 

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

                                                                                                                 Հեղինակ

 «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

                                                                                                 Հաուպտման    

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

           «Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

 Հյուգո  

 

Էդ ինչո՞ւ՝ քեզ խնդրանքով դիմած՝ ուրիշին-օգնելու համա՛ր՝ քո գրպանից ծախս անում-կոնյակ-բոմբաներկան շալակած… մի ուրիշի մոտ ես վազում՝ օգնեմ՝ մեղք է: «Մեղք է՝ ինքը կոնյակ-բոմբաներկայի փող չունի՚» քո չոր ու ցամաք աշխատավարձով՝ դու ունե՞ս: Էդ ինչո՞ւ՝ ուրիշին լավություն անելուց առաջ՝ «լավության գումարը՚» չես պոկում, եւ նախապես՝ չես վերցնում-դնում գրպանդ, եւ ինչո՞ւ՝ լավություն անելուց առաջ ու հետո՝ չե՛ս զգացնում դիմացինիդ՝ արված լավությանդ կշիռն ու ծանրությունը, այնպե՛ս, որ մինչեւ կյանքի վերջը հիշի ու պարտավորված զգա: Հիշի ու պարտավորված զգա: Եւ, էդ ինչո՞ւ՝ երեք-չորս հոգուց բացի, մնացածները միայն իրենց անհրաժեշտ պահին, միայն իրենց օգնելու… հարցեր ունենալու դեպքում են քեզ հիշում. հեռու մնա քաքակերներից, մաման մատաղ, հեռո՜ւ մնա: Մեկ-երկուսի հետ՝ քեզ նվիրված, եւ դու՝ իրենց նվիրված՝ շփվիր ու՝ վերջ: Մեկ-երկուսի հետ, որպես ընկերների՝ շփվիր ու վերջ, եւ ռադ արա մնացած քաքակերներին՝ ռադ արա: Եւ… էդ ինչո՞ւ՝ հորդ նմանվեցիր, ու հալալ քրտինքով ապրելու ճանապարհն ընտրեցիր: Ինչո՞՜ւ: Մաման ցավդ տանի, ինչո՞՜ւ. Դո՛ւ էլ Փող սիրիր: Փող սիրիր ու Փողի միջով մնացածներին սիրիր: Փո՛ղ սիրիր եւ Փո՛ղ «խփել՚ իմացիր… Փո՛ղ «խփել՚» իմացիր, եւ՝ ծախո՛ւ-ստահակ-նամարդ ու երդմնազանց եղիր. Մարդ մի եղիր՝ սո՛ւտ է: Սո՛ւտ է՝ Մարդ մի եղիր: Ու կարդացածդ ցույց մի տուր եւ… երբեք լուրջ մի եղիր, ցա՛վդ տանեմ՝ լուրջից վախենում են՝ լուրջ մի եղիր: Ու մեկ-մեկ՝ պետերիդ մոտ՝ էշ-էշ դուրս տուր՝ թող, որ քեզանից չվախենան ու «ամբիցիոզի՚» պիտակը չկպցնեն: Սեղանի վրա՝ նրանց տափակ ու անհամ անեկդոտներն ու պատմությունները լսելուց, ասես, առաջին անգամ ես լսել՝ աջդ-ձախիդ, ձեռքդ-ձեռքիդ խփիր ու, հայտնագործություն արածի նման, հրճվալից-զարմացած-հիացած՝ աչքերդ նրա աչքերին՝ ներքեւ, խոնարհ պահած՝ ծիծաղի՛ր, ծիծաղի՛ր. պլորները հանած որձի նման: Ու, բոլորը, որ ծիծաղել-վերջացրել են՝ դու՝ նորից ծիծաղի՛ր, նորից ծիծաղի՛ր: Ու, ինչքան էլ նա՝ մեռա՛ծ, կոտրվա՛ծ, սողեսող-էդ դիրքին՝ մարդկությունից հեռու մնացած-էդ դիրքին է հասել… բայց դու՝ հիացա՛ծ, զարմացա՛ծ, ամոթխած-չտեսի նման՝ բարձրաձայն-ակնածանքով ասա, հարցրու, ասա՝ շե՛ֆ… մեռա՛… շեֆ… էդ քո հետ է՞ պատահել: Ու կապ չունի, որ «շեֆ՚ չէ՝ շերեփ է, էն էլ՝ թղթե. թղթե-շերեփները հիմա կուվալտի-թաքուն ծանրություն ունեն. նրանք՝ փոփոխվող-իրենց գլխին նստեցվող բոլո՛ր շեֆերի էլ «մաստը բռնել՚» գիտեն՝ էդ է ի վերուստ-Աստծուց տրված նրանց միակ շնորհը էս կյանքում, եւ «շղթայի»՚ հետեւից քարշ գալով՝ էդ են գերազանցապես յուրացրել էս կյանքում. նրանք «շղթան՚» փակում են ու նրանց «խոսքն անցնում՚» ու« «ի գիտություն է ընդունվում»: Տարբեր ժամանակներում՝ տարբեր դրվածք է ունենում կյանքը, բայց թղթե-շերեփները միշտ իրենց դերն ու նշանակությունն ունենում են, եւ սրանց՝ վախկոտ-վախվորած, «անմեղ՚նախապատրաստված «բնութագրերը»՚՝ «բնութագրվողի՚» տունը տեղում քանդում են: Քանդում են տեղում: Ու դրա համար՝ ինչքան էլ ինքդ-քեզանից զզվես ու ինքդ՝ նրանցից ու նրանից զզվես՝ նորից հարցրու, ասա՝ ասում ես… շե՛ֆ… ո՞նց: Ու, մի թող, որ նա կրկնի ու ինքդ մեջբերիր նրա ասածը, եւ քո կարդացածից, քո իմացածից՝ քո բառերը դիր նրա ասածներում՝ ավելի դիպուկ դարձրու, եւ թող իմանա, թե հենց նոր ինքն այդպես գեղեցիկ-համով-հոտով ասաց-պատմեց-ներկայացրեց, ու կրկնիր, ու՝ բարձրաձայն, ավելի բարձրաձայն, ու թող, որ բոլորը լսեն, ու բոլորը վախենան քեզանից, որովհետեւ… Բոլորը զզվում են շողոքորթներից, բայց բոլորն էլ վախենում են շողոքորթներից ու… բոլորն էլ ուզում են, որ… Իրենցի՛ց վախենան բոլորը: Բոլորը զզվում են շողոքորթներից, բայց Հարգանքը արմատապես վերացել է, եւ բոլորն ուզում են, որ բոլորը… Իրենցից վախենան: Էդպես է  կյանքը: Եւ էդպես է դարձել կյանքը: Մաման մատաղ,  մաման մատաղ. ես քեզ հենց էդպիսի՛ն եմ սիրում, բայց ես քեզ ինչո՞ւ հենց էդպիսին դաստիարակեցի: Եւ, ինչքա՛ն էլ խորհուրդ-խրատ տամ՝ ես ինչո՞ւ եմ էսքան՝ քեզ հենց էդպիսին սիրում, եւ ինչո՞ւ եմ քո մեջ՝ հենց քո դիմահարությունը սիրում: Եւ ինչո՞ւ եմ քո մեջ՝ հենց քո դիմահարությունը սիրում: Հը՞՜, ցավդ տանեմ, ինչո՞ւ եմ քո մեջ՝ հենց քո դիմահարությունը սիրում: Իսկական հերդ ես, է՛: Իսկակա՛ն: Հե՛րդ ես իսկական: Նա՝ լո՛ւռ-չխոսկան է դիմահար, իսկ դու՝ պայթում ես, բռնկվում ես, քանդում ես միանգամից: Բայց՝ հերդ ես, իսկական հերդ ես: Հերդ ես ի ծնե՛:

Ու շարունակեց, ու ասաց՝  Ավետիսյանին, կոլխոզի նախագահ-Ավետիսյանին հորդ համար կողքից ասել են, ասել են՝ էդ մարդը քառասուն տարվա տրակտորիստ է: Քառասո՛ւն տարվա տրակտորիստ է՝ բարեպա՛շտ, ափռ-ցփռ խոսակցություններից հեռո՛ւ, մեկին՝ մի վնաս տալու մտքից հեռո՛ւ, իր գործին նվիրվա՛ծ-ներքին պարտաճանաչությա՜մբ, մաքրասե՜ր՝ էդքան տրակտորիստների ու էդքան տրակտորների մեջ՝ ինքն ու իր տրակտորը մաքո՜ւր-պլպլում են՝ բոլորս հիանում ենք: Բոլո՛րս հիանում ենք: Եւ քառասո՛ւն տարի տրակտորի մեջ նստելուց ու ակոս-ակոս վարելուց եւ ակոս-ակոս ցանելուց՝ ականջները բռնվե՛լ-ծանր է լսում. էդ մարդը լսողությունն է ինքնակամ զոհաբերել իր կոլխոզին: Բոլորը՛ ստացան: Կարգի՜ն, ժուլի՜կ, եւ ավելի շատ՝ ժուլիկները՜… բոլորը կոլխոզի հաշվին «ժիգուլի» ավտոներ ստացան առանց հերթի-կոլխոզի հաշվին-իրենց գնով: Ի՞նչ կլինի: Ի՞նչ կլինի. ինչո՞ւ մի «Ժիգուլի՚ ավտո էլ ինքը չստանա կոլխոզի հաշվին-իր գնով-առանց հերթի՝ ի՜նչ կլինի: Ի՞նչ կլինի. լավ ընտանիք ունի, էդքա՛ն երեխաները կորցնելուց հետո, երեք-լավ սովորող-լավ գերազանցիկ երեխա ունի՝ դպրոցի դրոշակ-երեխաներից են իրենց մաքրասիրությամբ-ուսմունքով-վարք ու կարգով եւ ամեն-ինչով: Ու հազար ու մի հոգս ունի՝ ի՞նչ կլինի: Ու նախագահ-Ավետիսյանն ասել է, շատ լուրջ ասել է՝ ես էդ մարդուն հարգում եմ: Հարգում եմ էդ մարդուն: Ժամանակին ես էլ էի էդպիսին, ու էն ժամանակ էի ինքս-ինձ հարգում, բայց ծնողներս, երեւի, թույլ գեն ունեին, կամ թե՝ մինչեւ վերջ չէին պնդացրել դաստիարակությունս, ու ժամանակի ընթացքո՞ւմ, թե պաշտոնիս բերումով՝ ի՞նչ իմանամ, իսկ միգուցե՜՝ պաշտոնի՞ս համար՝ չգիտեմ՝ անհատից՝ սովորական անձի վերածվեցի, ու անհատ որպես՝ այլեւս վերացվեցի: Այլեւս վերացվեցի որպես անհատ: Եւ իրեն հարգում եմ, շատ լրջորեն հարգում եմ, բայց դրա միջի անհատը՝ նյարդայնացնում, ջղայնացնում, գժվեցնում… հունից հանում է ինձ: Հունից հանում է ինձ դրա միջի անհատը: Էդ, ուրիշները, որ ինձ՝ երկու ճանապարհ՝ էն կողմ, երեք ճանապարհ՝ էն կողմ՝ տեսնում, ու բահը-եղանը դեն շպրտում, ճանապարհը թեքում ու վազեվազ-շնչասպառ գալիս-ինձ տեսնում ու ինձ խոնարհ ժպտալով-խոնարհ բարեւում-խոնարհ որպիսությունս հարցնում ու ամոթխած-խոնարհ շարունակում են իրենց ճանապարհը մինչեւ հանդիպած պատի հետեւը, որ գնան ու…  իրար գլխի հավաքված, իրար շշնջալով ու իրար շշնջոցով, իրենց կարծիքով՝ իբր թե ինձ անլսելի՝ ՙսա՛ղ կոլխոզը կերած փորս՚ քննարկեն իրար հետ ու իրար մեջ արդեն սաղր դարձած իրենց պատմություններում… Ինչո՞ւ՝ ինձ տեսնելուց, մի անգամ էլ ինքը՝ մնացածների նման, ճանապարհը չթեքի ու վազեվազ-խոնարհ գա ու ինձ բարեւ չտա՜: Հը՞՜: Ի՞նչ կլինի: Պագոնները կընկնի՞՝: Կընկնի՞ պագոնները: Իմը, որ ընկել է… ու ինձնից զզված եմ ման գալիս: Ի՞նչ կլինի՝ թող իրենն էլ ընկնի: Ու, իրենից էլ, ինձնից էլ զզված՝ ինձ հանգիստ կզգամ ու հանգիստ կտանեմ իմ պարտությունն ու թուլությունը: Հանգիստ կտանեմ իմ պարտությունն ու թուլությունը՝ մենակ ե՜ս չեմ՝ բոլորն էլ սողում են: Ու բոլորն էլ՝ վաճառվում են: Թե՝ չէ…

Ու նախագահ-Ավետիսյանը հարգանքով-լուրջ ասել է, ասել է՝ ես էդ մարդուն հարգում եմ՝ հե՛նց իր կերպարի համար՝ նա պատի ու պատերի տակ խոսողներից չէ, եւ չեմ էլ նկատել, բայց… էդ մարդուն ես պատժում եմ՝ հենց իր կերպարի համար: Ի՞նչ է, դժվա՞ր է՝ մնացածի նման՝ ինքն էլ ինձ տեսնելուց՝ ճանապարհը շեղի ու գա-բարեւի… Թող ճանապարհը մնացածի նման շեղի ու գա՝ բարեւի, եւ գնա-մնացածների նման, պատի տակ, ինձնից բողոքի ու ինձ ձեռ առնի՝ թո՛ղ: Չեմ ասում՝ ինձնից խռոված է ման գալիս: Չէ՛, դեմ-դիմաց տեսնելուց՝ շա՛տ լավ էլ-հարգանքով բարեւում է: Բայց դժվա՞ր է, մնացածի նման, բարեւելուց հետո, նաեւ որպիսությունս, առողջությանս մասին հարցնի: Դժվա՞ր է: Ես, ռայկոմի քարտուղարին տեսնելուց, որ չոր-հարգանքով բարեւեմ ու անցնեմ՝ մի օր կմնա՞մ իմ պաշտոնին՝ կմնա՞մ: Մի օր էլ չեմ մնա: Գիտեք՝ ես սիրո՞ւմ եմ շողոքորթներին՝ զզվում եմ: Բայց… էս պաշտոնս ի՞նչ արժեք ունի առանց նրանց: Հետո, կյանքն ի՞նչ-մի հետաքրքրություն ունի առանց նրանց: Կյանքն է էդպիսին՝ ես խոնարհվելու տեղ ունեմ. ենթականերս էլ իրենց խորանի տեղը պիտի գիտակցեն՝ կյանքն է էդպիսին: Կյանքը՛:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031