Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրան-ՀՀ ռազմավարական դաշինքի ձևավորումը սարի հետևում չէ». իրանագետ Արտյոմ Տոնոյան

Դեկտեմբեր 21,2016 16:09

«ԻԻՀ նախագահի այցը Հայաստան ունի չափազանց կարևոր նշանակություն՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին՝ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Նրա բնորոշմամբ՝ եթե մինչև այժմ ՀՀ-ԻԻՀ հարաբերություններում շեշտադրվել էին հիմնականում տնտեսական գործոնը և որպես պատմական հարևաններ բարիդրացիական հարաբերությունները պահպանելը, ապա այժմ իրավիճակն այլ է. «Դատելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, երբ մի կողմից Ադրբեջան է այցելում ԻԻՀ ոխերիմ թշնամի Իսրայելի վարչապետը և ձեռք բերում նոր ռազմական և անվտանգությանն առնչվող պայմանավորվածություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ մյուս կողմից՝ խորը ճգնաժամային փուլ են ապրում ԻԻՀ-Թուրքիա հարաբերությունները, իսկ երկու երկրներում միմյանց դեսպանատների և հյուպատոսարանների առջև հանրային ցույցեր են կազմակերպվում, Հայաստանի հետ բացարձակ նոր որակի հարաբերությունների կառուցումը Իրանի համար պարունակում է կենսական նշանակության տարրեր»:

artyom_tonoyan-7-1Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ՝ Ռոհանիի այցով Հայաստան-Իրան հարաբերություններում նոր հեռանկարներ են բացվելու, և առաջին հերթին խոսքը վերաբերում է անվտանգության ոլորտում գործակցությունների նոր ծրագրի մշակմանը. «Դա ի զորու կլինի ապահովել և ԻԻՀ-ի, և ՀՀ-ի տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող շահերը: Թվում է՝ Իրանի հետ ռազմավարական դաշինքի ձևավորումը ամենևին էլ սարի հետևում չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031