Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի մոտեցումը լինելու է ՀԱԿ-ի ձախողման պատճառներից. Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2016 15:35

Լրագրողները դեկտեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին խնդրեցին անդրադառնալ ՀԱԿ համագումարի ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: 

«Տեր-Պետրոսյանը խոսում էր պետության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայության մասին, որը կործանարար է: Այսինքն՝ ինչպես ինքն է ձեւակերպում, եւս 100 տարի բլոկադայի մեջ ապրելու մարտավարություն եւ ստատուս քվոն անընդհատ պահպանելու մարտավարություն, եւ ասում է՝ դա սխալ է, որովհետեւ Հայաստանի գոյությանը սպառնող արտաքին վտանգներ չկան, ինչպես դա կա Իսրայելի պարագայում: Մի իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է կատարում եւ լարվածության տակ է պահում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, մի իրավիճակում, երբ Թուրքիան բլոկադայի միջոցով փորձում է ամեն ինչ անել, որ Հայաստանը տնտեսապես ճնշվի այս տարածաշրջանում եւ չզարգանա»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե որքան են այդ մոտեցումները հանրության կողմից ընկալելի. «Ես ավելի քան համոզված եմ, որ հայտնի մոտեցում չէ, եւ մեծ հաշվով լինելու է ՀԱԿ-ի ձախողման հերթական պատճառներից մեկը: Եթե նպատակը սենսացիոն գաղափարների հիման վրա քարոզարշավը կառուցելն էր եւ ներկայացնելը, ապա սենսացիան ապահովված է, արդյունավետությունը դեռ կտեսնենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031