Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանք է փրկվել» . ՌԴ ՄԻՊ-ը՝ Լեւոն Հայրապետյանի մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2016 15:19

«Լեւոն Հայրապետյանի հարազատներն ահազանգում էին, որ նա վերջերս վիրահատություն է տարել եւ շաքարախտ ունի: Հարազատները շատ մտահոգված էին, որ նա կարող էր մահանալ»,-ԵՊՀ-ում այսօր կազմակերպված հանդիպման ժամանակ անդրադառնալով ՌԴ-ում անազատության մեջ գտնվող գործարար Լեւոն Հայրապետյանին՝ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հրավերով ՀՀ եկած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար (պաշտպան) Տատյանա Մոսկալկովան:

«Մենք չենք իրականացնում ապացույցների գնահատում: Մարդը հանցագործ է, թե մեղադրյալ, նրան պետք է վերաբերվել որպես մարդու, որն ունի կարեւոր արժեքներ՝ արժանապատվություն, կյանքի իրավունք»,-նկատեց նա:

Տատյանա Մոսկալկովան հիշեցրեց, որ այս տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լեւոն Հայրապետյանի խնդրով դիմել է իրեն. «Ես իրավունք ունեմ այցելելու համապատասխան հաստատություններ: Իմ լիազորված անձին հանձնարարել եմ տեսակցել նրան եւ համոզվել, որ նա իսկապես օգնության կարիք ունի: Արդյունքում նրան տեղափոխեցին բժշկական հաստատություն: Կարծում եմ՝ մարդու կյանք է փրկվել»:

Տատյանա Մոսկալկովան նաեւ հիշեցրեց, որ Հայրապետյանին դատավարությունից հետո տեղափոխել են Մորդովիայի բանտ, որտեղ եւս խնդիրներ են առաջացել. «Մենք կրկին միջամտեցինք, որպեսզի պահպանենք մարդու կյանքը»:

Հավելենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Հայրապետյանն այս տարեվերջ պետք է ազատ արձակվեր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031