Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. 2016-ին Ադրբեջանը բավականին լուրջ կորուստներ ունեցավ դիվանագիտական դաշտում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2016 15:12

Ադրբեջանի բանակցային դիրքորոշման թեզերի ջախջախում եղավ: Ամփոփելով տարին՝ դեկտեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Նրանք ասում էին, որ ամեն պահ կարող են ռազմական միջոցներով խնդիրն իրենց օգտին լուծել կամ թե պատերազմ չվերսկսելը փորձում էին ներկայացնել որպես Ադրբեջանի կողմից փոխզիջում բանակցային գործընթացում: Ինչպես նաեւ ասում էին, օրինակ, ճիշտ է՝ 1994 թվականին հայկական կողմը ռազմական հաջողություն է ունեցել, բայց պատմական հեռանկարում հայկական կողմը պարտվել է, կամ Ադրբեջանն ասում էր, որ իրենց ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ողջ բյուջեին, եւ փորձում էին այդ գիտակցությունը արեւմտյան քաղաքական շրջանակներում ամրագրել: Եվ արդեն որպես գլոբալ պայքարում հաղթած կողմ հանդես գային Հայաստանի հետ բանակցություններում: Բայց այդ բոլոր քարոզչական թեզերը քանդվեցին եւ Ադրբեջանը, ըստ էության, բավականին լուրջ կորուստներ ունեցավ դիվանագիտական դաշտում»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հավելեց, որ 2016 թվականի ընթացքում հաստատվեց, որ ապակայունացման իրավիճակում հայկական զինված ուժերը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն են:

Ըստ նրա, նաեւ միջազգային հանրության համար պարզ դարձավ, որ Հարավային Կովկասի ռիսկերը կարելի է կառավարել՝ ունենալով ուժեղ Հայաստան. «Ակնհայտ երեւաց, որ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քաղաքականությունը զսպող միջազգային մեխանիզմները չաշխատեցին, բայց աշխատեց հայկական զինված ուժերի գործոնը եւ մեծ հաշվով կայունությունը շատ արագ վերականգնվեց եւ տարածաշրջանում գլոբալ փոփոխություններ կամ, որ ավելի վտանգավոր է՝ մեկը մեկին հաջորդող հակամարտությունների սկիզբ չդրվեց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031