Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների հետ առաջնահերթություններ է քննարկում 115-րդ գումարման Կոնգրեսի համար

Դեկտեմբեր 21,2016 15:01

Վաշինգտոն – Մինչ օրենսդիրներն ավարտում էին աշխատանքը 114-րդ գումարման Կոնգրեսում, Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) գործադիր տնօրեն Բրայան Արդունին այս ամիս Կոնգրեսում հանդիպման էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ՝ ամփոփելու տարին և քննարկելու գերակայությունները 115-րդ գումարման Կոնգրեսի համար:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերի (դեմոկրատ, Նյու Ջերսի) հետ հանդիպման ժամանակ Արդունին քննարկել է 115-րդ գումարման Կոնգրեսի համար նախաձեռնությունները: Նա նաև վերահաստատել է Համագումարի խոր մտահոգություններն Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակման ընթացքում վերջինիս իրականացրած վայրագությունների կապակցությամբ, ինչպես հետագայում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի զեկույցում:

Ըստ վերջին հետազոտությունների՝ դեպքերից 31-ից 3-ը, ինչպես մանրամասնում էր զեկույցում, քաղաքացիական անձիք էին, և ոչ զինծառայողներ, այդ թվում` 92-ամյա տատիկը, ով նույնպես խոշտանգվել էր: Զեկույցը նաև բացահայտում էր Լեռնային Ղարաբաղի 3 զինծառայողների, ովքեր գլխատվել էին՝ նշելով, որ նրանցից մեկը սպանվել էր ԻԼԻՊ-ի ոճով գլխատմամբ, ապա հրապարակվել սոցիալական լրատվամիջոցներով` որպես «ռազմավար»: Ադրբեջանցի սպան, ով ցուցադրել էր այս հայ զինվորի գլուխը, ռազմական մրցանակ էր ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) հետ հանդիպման ժամանակ, ով Ներկայացուցիչների պալատի Հետախուզության մշտական հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ է, հարցերի լայն շրջանակ է քննարկվել, այդ թվում՝ հանձնախմբի ընդլայնումը, ինչպես նաև ԱՄՆ- Հայաստան հարաբերությունների ամրապնդումը:

§Դիտարկելով 2017 թվականն՝ ԱՄՆ ղեկավարությունը շարունակում է հույժ կարևոր դերակատարությունը՝ մեր առջև ծառացած մարտահրավերները դիմակայելու հարցում¦, – հայտարարել է Արդունին: §Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր երկկուսակցական ղեկավար թիմով առանցքային դերակատարություն կունենա, և շատ ակտիվ և խանդավառ հանձնախումբ ենք ակնկալում՝ մինչ շարունակում ենք կարևոր առաջնահերթություններ առաջ քաշել նոր Կոնգրեսում և Վարչակազմում¦, – ավելացրել է նա:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031