Դեկտեմբերի 19-ին MSNBC հեռուստաալիքով «The Rachel Maddow Show» հաղորդաշարը հայերին վարկաբեկող, կարգադրված կանխակալ խմբագրական էր հրամցնում՝ Թուրքիայում թուրք ոստիկանի կողմից Ռուսաստանի դեսպանի սահմռկեցուցիչ սպանությունը հաղորդելու փոխարեն: Կարծում էինք, թե նա ավելի խելացի է: Սա անարդար և անպատասխանատու լրագրություն է:
Ամերիկայի հայկական համագումարն արդեն և անմիջապես կարծիքն է հայտնել Ռեյչլ Մեդդոյին և նրա §The Rachel Maddow Show¦ հաղորդաշարին՝ մեր առարկությունը բարձրաձայնելով նրա անճաշակ ու ապակողմնորոշող իր հատվածի ներածականի վերաբերյալ և կոչ ենք անում Ձեզ կապվել MSNBC հեռուստաընկերության հետ ևս:
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանն անմիջապես գրել է Ռեյչլ Մեդդոյին.
«Ձեր խմբագրական հատվածը քիչ բան արեց՝ մեղմելու Թուրքիայի ներսում քրիստոնյաների նկատմամբ ատելությունը, հատկապես, երբ այն վերաբերում է խոցելի փոքրամասնություն հանդիսացող հայ համայնքին»:
Կարդացեք նաև
«Մենք խորապես հիասթափված և զարմացած ենք՝ այս հարցերի շուրջ ձեր գիտելիքների և զգայունության բացակայությամբ»:
Եթե Ռեյչլ Մեդդոն ցանկանում էր ցույց տալ թուրքական ահաբեկչության ամբողջական պատմությունը, մի քանի այլ կետեր կան, որոնք նա պետք է ընդգծեր:
• Մի՞թե թուրք զինվորական չէր, ով փորձեց սպանել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ին:
• Մի՞թե Թուրքիան չէ, որ պետական հովանավորչությամբ ահաբեկչության պատմություն ունի, որը նպատակաուղղված է էթնիկ փոքրամասնությունների դեմ՝ իրենց սեփական երկրում, հատկապես քուրդ և հայ քաղաքացիների:
• Մի՞թե Թուրքիայում չէ, որ թուրքահայ լրագրող և ակտիվիստ Հրանտ Դինքը սպանվեց:
• Մի՞թե Թուրքիան չէ, որ թույլ է տալիս «ԻԼԻՊ»-ի ահաբեկիչներին իր սահմաններով անցնել՝ հանգեցնելով օրեցօր ավելացող հարձակումների:
• Մի՞թե Թուրքիան չէ, որ շահույթ է ստանում «ԻԼԻՊ»-ի ահաբեկիչներից և գնում նրանց ապօրինաբար ձեռք բերված նավթը:
Մինչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը §խստորեն դատապարտեց այս ահաբեկչական գործողությունը¦՝ «Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանությունը», Թուրքիան և Ադրբեջանն ապակողմնորոշում են աշխարհը: Թուրքիան և Ադրբեջանը խեղաթյուրում են լուրերը՝ միտումնավոր շեղելու աշխարհի ուշադրությունը բռնության հակված իրենց սեփական քաղաքականություններից:
Ամերիկայի հայկական համագումար