«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին, օգտվելով «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ հաղթանակից հետո Ժոզե Մոուրինիոյի ընձեռած երկօրյա հանգստի հնարավորությունից, ակումբակիցների համար Ծննդյան տոների երեկույթ է կազմակերպել: Նա մի քանի թիմակիցների հետ միասին զվարճանալու համար գնացել է Լոնդոն պարկի «Ձմեռային հրաշքների երկիր»: Նրանց նկատել են նաեւ պարկի «Բավարական գյուղում»:
Ականատեսներից մեկը «The Daily Mail»-ին պատմել է, թե նրանք զվարճանում եւ խմում էին V.I.P. գոտիներից մեկում, իսկ երբ ցանկանում էին տեղափոխվել մեկ այլ գոտի, նրանց ուղեկցում էր անվտանգությունը:
Ռունիի հետ եղել են Մայքլ Կարրիկը, Մարկուս Ռեշֆորդը, Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգը, Ջեսսի Լինգարդը, Սեմ Ջոնսթոունը: Ականատեսները նրանց մեջ Հենրիխ Մխիթարյանին չեն տեսել:
Հայտնի է նաեւ, որ Զլատան Իբրաիմովիչը եւ Դեյլի Բլինդը մեկնել են հայրենիք, իսկ Մարուան Ֆելաինին եղբոր հետ կարճաժամկետ արձակուրդն անցկացրել է Միլանում:
Կարդացեք նաև
Երեկ երեկոյան թիմը վերադարձել է մարզումների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ