Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում փիրոտեխնիկայի շուկայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 29 մարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Մեխիկոյի նահանգապետ Էրուվիել Ավիլան:
Ավիլայի խոսքով՝ 26 մարդ մահացել է դեպքի վայրում, ևս երեքը՝ հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ պայթյունից վիրավորվել է 72 մարդ: Պաշտոնյան հավաստիացրել է, որ տեղի իշխանությունները կհոգան զոհվածների հուղարկավորության ծախսերը:
Տուլտեպեկ քաղաքը համարվում է Մեքսիկայի՝ փիրոտեխնիկայի արտադրության կենտրոններից մեկը: Սան Պաբլիտոն, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, այդպիսի նյութերի վաճառքի խոշորագույն կետերից է, այստեղ գործում է ավելի քան 300 խանութ:
Կարդացեք նաև
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով ավերվել է 290 առևտրի կետ: Պայթյունի պահին շուկայում եղել է ավելի քան 2000 մարդ՝ կապված Սուրբ ծննդյան տոների հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ