Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գույքի կառավարման վարչությունը տարին ամփոփում է ձեռքբերումներով

Դեկտեմբեր 21,2016 12:53
byuje

2016 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 6 մլրդ 859 մլն դրամ՝ 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելացել են 4 մլրդ 422 մլն դրամով:
Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50 մլն դրամ: Անցյալ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է:

Պետական գույքի վարձակալությունից 15.12.2016թ. դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227 հազ. դրամ՝ նախատեսված 192 մլն 400 հազարի փոխարեն:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենք- շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 83 մլն 944 հազ. դրամ: Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61 մլն 871 հազ. դրամ, որն այս տարի գերազանցվել է 36%-ով:
Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38 մլն 578 հազ.դրամ:

Այսպիսով, օտարումից, մասնավորեցումից, վարձակալությունից, կապի սարքավորումների տեղակայումից ու հողի կադաստրային արժեքի մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477 մլն դրամ, համայնքային բյուջեներ՝ 2 մլրդ 711 մլն 629 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64 մլն 103 հազ. դրամ:

2016 թվականին Վարչության ենթակայությամբ եղել է 26 ընկերություն, որից 2-ը գտնվում է սնանկացման, 1-ը՝ լուծարման գործընթացում, 1 ընկերություն վերակազմակերպվել է: 2016թ. ընթացքում 10 ընկերության մասնավորեցման և 2 ընկերության լուծարման նպատակով ներկայացվել են գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ, 1 ընկերության մասնավորեցում է նախապատրաստվել: 2016 թվականին իրականացվել է պետական մասնակցությամբ 194 առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն:

Այսօրվա դրությամբ լուծարման գործընթացում է 22 կազմակերպություն: Այս տարի լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 52 մլն 629 հազ. դրամ կրեդիտորական պարտք: Իսկ վերջին տարիներին լուծարման դաշտի կանոնակարգման արդյունքում մարվել է շուրջ 390 մլն կրեդիտորական

պարտք՝ կուտակված հիմնականում աշխատավարձերի և պետբյուջեի գծով: Դաշտը մաքրվում է, աստիճանաբար նվազում են նաև կրեդիտորական պարտքերը:

-2016թ. ընթացքում պետական գույքի հաշվառման բազայում վերահաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8548 միավոր անշարժ գույք (ընդհանուր մակերեսը՝ 8 մլն 2 հազ. քառ/մետր: Այս տարի հաշվառված անշարժ գույքն ավելացել է 566 միավորով:

– 2016 թվականի ընթացքում կառավարության որոշումներով՝ բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած 14 ընտանիքի սեփականաշնորհվել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքները, տեղաբնակ 44 ընտանիքի նվիրատվությամբ հատկացվել են իրենց սենյակները: 2011 թվականից առայսօր մայրաքաղաքի և մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր է լուծվել, որից 253-ը` նվիրատվության, 113-ը` սեփականաշնորհման ճանապարհով: Շահառուները 913-ն են, նրանց հատկացված սենյակների թիվը՝ 407:

– 2016 թվականի ընթացքում Վարչության Աճուրդի կենտրոնում վաճառքի է ներկայացվել 1324 լոտ, որից 514-ը՝ տրանսպորտային միջոց, 42-ը՝ լուծարվող ընկերությունների գույք, 766-ը՝ այլ շարժական գույք, 1-ը՝ մասնավորեցման ենթակա գույք: Ներկայացված լոտերից վաճառվել է 687 լոտ, որից՝ 225-ը՝ տրանսպորտային միջոց, 451-ը՝ այլ շարժական գույք, 11-ը՝ լուծարվող ընկերությունների գույք: Վաճառված տրանսպորտային միջոցների կատարման տոկոսը 2015 թվականի համեմատ աճել է 31 %-ով և կազմում է 53%:

– 2016թ. մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության, նվիրաբերության և այլ պայմանագրերով պարտավորություն է ստանձնել 60 գնորդ, ներդրումային պարտավորությունները նախատեսված էին 507 մլն 545 հազ դրամի և 1մլն 370 հազ. ԱՄՆ դոլարի չափով: Արդեն իսկ կատարված է 424 մլն 589 հազ. դրամի չափով ներդրում, կատարման ժամկետը ուժի մեջ է: Մեկ գնորդի նկատմամբ 60 հազար դոլարի տուգանք է հաշվարկվել: Սոցիալական երաշխիքներից` 66 աշխատատեղ պետք է ստեղծվեր, ստեղծվել է 48-ը, ժամկետը չի սպառվել:

– 2016 թվականին հարուցված դատական հայցերի ու բանակցությունների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 18 մլն 844 հազար դրամ, որից՝ 15 մլն 462 հազ. դրամ՝ մասնավորեցման, 3 մլն 381 հազ. դրամ վարձակալական գործերով:

-Առաջիկայում պետական գույքի մասնավորեցման նոր ծրագիր կկազմվի` նոր ընկերություններ ընդգրկելու նպատակով: Ծրագրային մասնավորեցումը նոր ներդրումների ներգրավման և աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կընձեռի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031