«Ժողովուրդ»-ը զրուցել է երաժիշտ, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանի հետ:
– «Իքս ֆակտորի» ժյուրիի մասին (Գարիկ Պապոյանը եւս ժյուրիի կազմում է, հեղ.) հնչել են բազմաթիվ քննադատություններ։ Շրջանառվում է կարծիք, որ ժյուրին հաճախ ծաղրում է վատ երգող մասնակիցներին։ Եթե հաշվի առնենք, որ մասնակիցները մինչեւ բեմում հայտնվելն անցնում են փակ լսումների փուլ, հարց է ծագում՝ ինչո՞ւ են համապատասխան մասնագետները ակնհայտ վատ երգողներին արենա տրամադրում, արդյո՞ք հնարավոր չէ կանխել նրանց մուտքը բեմ եւ եթեր։
– Միանշանակ հնարավոր է, ուղղակի շոուի ֆորմատի ստեղծողներն են պնդում, որ պետք է բեմ բարձրանան նաեւ մարդիկ, որոնք իրենց բնույթով սկանդալային են եւ տարբերվող, կարող են աժիոտաժ առաջացնել։ Այդ կերպ հնարավոր է լինում ապահովել շոուի վարկանիշը։ «Իքս ֆակտոր»-ի ֆորմատը Հայաստանում չի հորինվել, եւ մենք այդ ֆորմատը տեղայնացնելիս չենք կարող մրցույթի որոշակի օրենքներ շրջանցել եւ վերցնել այն, ինչ մեզ է դուր գալիս։
– Այդ դեպքում պետք է հասկանանք՝ ով է սկանդալային մասնակիցը։ Ի՞նչ նկատի ունեք։
Կարդացեք նաև
– Նայած՝ որ մասնակիցների մասին ենք խոսում։ Մենք ունեցել ենք, օրինակ, տարեց մասնակիցներ, որոնք ո՛չ երաժշտական մասով են մրցակցային եղել, ո՛չ էլ սկանդալային բնույթ են ունեցել, բայց եղել են յուրահատուկ, տարբերվող։ Այդ մարդիկ ապահովում են, այսպես ասած, շոուի սոուսը։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում