Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս թենիսիստի դուստրը ատում է Ռուսաստանը

Դեկտեմբեր 21,2016 12:05

Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Եվգենի Կաֆելնիկովի դուստրը՝ Ալեսյան, որ ներկայումս Լոնդոնում զբաղվում է մոդելային կարիերայով, իր ինստագրամում տեսանյութ է տեղադրել, որում խոստովանել է, թե չի սիրում ռուսական մենթալիտետը եւ չի ցանկանում վերադառնալ Ռուսաստան, որովհետեւ միայն այնտեղ մարդիկ օգտագործում են ուրիշ մարդկանց: «Միայն Ռուսաստանում են մարդիկ մշտապես ուրիշ մարդկանց օգտագործում եւ դա սարսափելի է: Դրա համար ես չեմ սիրում Ռուսաստանը եւ շարունակելու եմ ատել: Եթե դու անվանի մարդ ես, նրանք ատում են քեզ ու բամբասում քո մասին: Իսկ եթե մի բան այնպես չանես, նրանք կթունավորեն քեզ», – Լոնդոնի օդանավակայանում արված տեսագրությունում ասել է մոդելը: Ճիշտ է, համացանցում իր հայրենակիցների ծավալած քննադատությունների հեղեղի ազդեցության տակ, 18-ամյա գեղեցկուհին անմիջապես ներողություն է խնդրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ grammio.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031