Դեկտեմբերի 7-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել եւ բռունցքով հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին։
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ մամուլի հրապարակումների, ինչպես նաեւ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծեծ։ Տեղեկությունը հաստատեցին նաեւ հատուկ քննչական ծառայությունից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում