Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե ԱԱԾ-ի, այլ «ՆԿՎԴ»-ի օր. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 21,2016 11:52

Երեկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որում գրված էր, որ «դեկտեմբերի 20-ին նշվում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը»…

Անգամ ԱԱԾ-ում հանդիսություններ են եղել, իսկ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ Է հղել ԱԱԾ աշխատակիցներին։ Սա սովորական բան կլիներ, եթե լիներ տարվա յուրաքանչյուր այլ օր, բացի դեկտեմբերի 20-ից։

Բանն այն է, որ 1917 թ. դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի ժողկոմխորհի նիստում որոշում էր կայացվել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահ էր նշանակվել Ֆելիքս Ձերժինսկին։ Այս մարմինը հետագայում վերանվանվեց ՆԳԺԿ- ի (НКВД), իսկ -էլ ավելի ուշ՝ ՊԱԿ-ի (КГБ)։

Այսինքն, դեկտեմբերի 20-ը Ռուսաստանի բոլշեւիկյան իշխանությունների ստեղծած եւ միլիոնավոր մարդկանց կտտանքների ենթարկած, սպանած, աքսորած «ՆԿՎԴ»-ի ստեղծման օրն է։ Այդ մարմնին զոհ գնացին նաեւ 7000 հայաստանցիներ, որոնց թվում էին Կաթողիկոս Խորեն Առաջինը, Գարեգին Նժդեհը, Ակսել Բակունցը, Հայկ Բժշկյանցը (Գայը), Հովհաննես Հախվերդյանը, Սարդարապատում հաղթած Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը) եւ անգամ Եղիշե Չարենցը։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031