Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սիմոն Խաչատրյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր կնոջ՝ 43-ամյա Նվարդ Բադալյանի հետ հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 16-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Ճանապարհին կինը մահացել էր։
Երեկ, երբ պետք է կնոջը հուղարկավորեին, հիվանդանոցից ահազանգել էին, որ ամուսինը մահացել է, ինչի պատճառով էլ հետաձգվել է կնոջ հուղարկավորությունը և այն, ըստ տեղեկությունների, կկայանա այսօր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Մարատ Շահբազյանի որոշմամբ հարուցված քրեական գործը վերաորակավորվել է ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 1-ից ավելի մարդու մահ) հատկանիշով։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com –ի կայքում