ՄԱԷ-ում ընթացող շախմատի Շարժայի կանանց գավաթի 7-րդ առաջնությունում հայաստանցի կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը (նկարում) երեք տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով ռուսաստանցի Բարիա Կովանովայի հետ միասին բաժանում է առաջին տեղը:
Սուսաննա Գաբոյանը 2,5 միավորով 6-րդն է, Արմինա Բաբայանը՝ 8-րդը (2,0 միավոր): Մրցաշարին մասնակցում է նաեւ Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Եվգենյա Դոլուծանովան, որը 2,5 միավորով 5-րդ տեղում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ picssr.com-ի