Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստն այն է, որ մանկավարժ կինն իր երկու երեխաների հետ անապահովության եւ աղքատության մեջ է ապրել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2016 11:11

Երկու օր առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած սոսկալի սպանությունը՝ մահը, որերորդն է այս փոքր, արդեն իսկ կիսադատարկ ու փլուզվող երկրում։ Տեղի է ունեցել սպանություն՝ մայրն սպանել է իր զավակներին, ապա ինքնասպանություն գործել։ Սարսափելի այս դեպքն այլեւս աննախադեպ չէ։ Ոչ հեռավոր անցյալում էլ եղել են համանման դաժան պատահարներ, այժմ էլ կան եւ, ցավոք, դեռ կլինեն ապագայում։

Եվ այս սովորական դարձած անսովոր պատահարներից ո՞ր մեկն արժանացավ համալիր քննության, ո՞ր մեկի պատճառահետեւանքային կապերը վեր հանվեցին, ի՞նչ եզրակացություններ եղան, ինչպիսի՞ պրոֆիլակտիկ գործառույթներ իրականացվեցին, որպեսզի նվազեն եւ կամ իսպառ վերանան դեպքերի հավանական կրկնությունները։ Սպիտակի դեպքը վաղը, գուցե արդեն այսօր, արագորեն կհնանա, կմոռացվի եւ դուրս կմղվի ոչ միայն կույր լրահոսից, այլեւ այն հաստատությունների գիտակցությունից, որոնք կոչված են կատարելապես ըմբռնել, ուսումնասիրել եւ տարատեսակ միջոցառումներ իրականացնել՝ պետության մեջ հնարավորինս պահպանելու մարդկային կյանքի մարդկային որակները, իրավունքն ու արժանապատվությունը։

Վերջիվերջո, որպեսզի մարդն իր սեփական երկրում պաշտպանված զգա, ունենա գոնե կյանքի կեցության նվազագույն պայմաններ, եթե անգամ երկու երեխաների մայրը հոգեպես անառողջ էր, ապա համապատասխան կառույցների վերահսկողության տակ պիտի լիներ, ստանար բժշկական, հոգեբանական հույժ անհրաժեշտ օգնություն, ուշադրության ու հոգածության կենտրոնում պահվեր։ Փաստն այն է, որ մանկավարժ կինն իր երկու երեխաների հետ անապահովության եւ աղքատության մեջ է ապրել, երեխաներին միայնակ է խնամել, աշխատավարձը կազմել է մոտ 33 հազար դրամ, վարկ ստանալու համար տեղեկանք է խնդրել։ Սրանք վարկածներ չեն, փաստեր են, որոնց հետ պետությունը, եթե պետություն է, քաղաքացիներից հարկ հավաքող մարմինները պարտավոր են հաշվի նստել։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031