Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանանի գինը պե՞տք է նվազեր՝ պետք է, նվազե՞լ է՝ իհարկե, ոչ

Դեկտեմբեր 21,2016 10:59

Տարիներ ի վեր բանանի շուկայում ստեղծված մենաշնորհի պատճառով մեր երկրում բանանի գինը՝ կախված այս մրգի չափսից ու որակից, 850-ից 1000-1200 դրամ է եղել: Մինչդեռ արդար մրցակցային միջավայրի պայմաններում այն, ըստ մասնագետների, պետք է 550-650 դրամ լիներ:

Պետական եկամուտների կոմիտեն մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ մրցակցության արդյունքում բանանի գինը 200 դրամով նվազել է: Եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերին մեկ կիլոգրամ բանանն, ըստ ԱՎԾ տվյալների, արժեցել է մոտ 880 դրամ, ապա հանգիստ կարելի է փաստել, որ բանանն ամենեւին էլ չի էժանացել: Երեկվա դրությամբ միջին կարգի բանանի մեկ կիլոգրամը սուպերմարկետում արժեր 830 դրամ: Լավորակ բանանը կրկին 1000-1200-ով է վաճառվում: Տպավորություն է, թե ՊԵԿ-ին «չքաշելու» համար բանան վերավաճառողները պայմանավորվել են գոնե ԱՎԾ հրապարակած թիվը չգերազանցել:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

21.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031