Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Իմ խորին համոզմամբ՝ զինվորական մարդը՝ սպան, իրավունք չունի մասնակցելու քաղաքական կամ դասակարգային որեւէ հակամարտության». «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2016 10:43

Օհանյանը՝ ընդդիմադի՞ր։ Մնում է Սերժ Սարգսյանն էլ հայտարարի, որ ընդդիմադիր է դառնում, վերջանա-գնա։

Ինքնին հայտարարության մեջ «կրեատիվ» ոչինչ չկա, չհաշված «տարբեր դիրքորոշումների ու բազմակարծության», ինչպես նաեւ քաղաքական այլախոհության, երկրորդ կարծիքի պաշտպանությունը։

Արտառոց է ոչ այնքան տեքստը, որքան փաստը, որ զինվորականը, գեներալը, որը վստահեցնում էր, որ զինվորականությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից, այսօր ինքն է քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնում։

Ընդամենը մի քանի ամիս առաջ նա պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանին ազատեց աշխատանքից հոսանքի թանկացման դեմ ակցիաներ անելու համար, ասելով. «Ինքն զբաղվել է քաղաքականությամբ»։ Իսկ հիմա հանկարծ խցկվում է այդ նույն քաղաքական խառը «կաթսան»։ Ինչո՞ւ։

Երկու բացատրություն է շրջանառվում։ Նախ՝ Օհանյանը դեռ հրաժեշտ չի տվել նախագահ դառնալու գաղափարին։ Անցյալ տարվա գարնանը հանրությունն ակտիվորեն քննարկում էր լուրը, թե նախագահ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռին տեսնում է Սեյրան Օհանյանին։ Բայց ժամանակից շուտ ակտիվացած Ռուզաննա Խաչատրյանը, իրեն շատ արագ առաջին տիկին պատկերացնելով, հետին պլան մղեց խեղճ գեներալին եւ քառօրյա պատերազմի նախորդ օրը նրան Զատկի թասակ հագցնելով, մի մեծ ու սեւ խաչ քաշեց ամուսնուն նախագահ կարգելու հեռանկարի վրա։

Երկրորդ բացատրությունն էլ այն է, որ մանկուց զինվորական դառնալու մասին երազող գեներալն այլեւս իրեն չի համարում այդպիսին։ «Ես որոշում եմ կայացրել ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական եւ, մասնավորապես, ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով»,- գրում է նոր Սեյրան Օհանյանը՝ մոռանալով, որ 2007 թվականին այն հին Սեյրանը, գեներալը «21-րդ դարի բանակ» ինքնակենսագրական գրքում գրել է. «Իմ խորին համոզմամբ՝ զինվորական մարդը՝ սպան, իրավունք չունի մասնակցելու քաղաքական կամ դասակարգային որեւէ հակամարտության։ Սպայական դպրոցի վարքագիծը պետք է բնորոշվի տրված երդման հանդեպ հավատարմությամբ եւ օրինական իշխանությունների պաշտպանությամբ։ Հենց այդ պատճառով էլ ռազմական գործին նվիրված մարդիկ հիմնականում առանձնանում են իրենց պահպանողականությամբ՝ բառիս դրական իմաստով։ Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում սպաները դիտվել ու դիտվում են որպես պետական կառավարման համակարգի համար լավագույն ռեզերվ»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031