Պետք է խոստովանեմ, որ աշխարհում ոչ ոք ինձնից չի վախենում, եւ դա ինձ ոչ միայն ցավ չի պատճառում, այլեւ հակառակը՝ ես երջանիկ եմ դրանից: Ոչ տանը, ոչ աշխատանքի տեղը, ոչ անձնական, ոչ էլ հասարակական շփումներում ես չեմ անում ոչ մի «վախենալու» բան: Ես ուզում եմ, որ իմ ասածի կամ գրածի վրա մարդիկ մտորեն, թեկուզ վիճեն, չհամաձայնեն, բայց վա՞խ առաջացնել, ենթադրել, որ իմ ասածները վախենալու են եւ հպարտանա՞լ դրանով: Ես չգիտեմ՝ ինչի՞ է հնարավոր այդպես հասնել:
Այլ են, իհարկե, քաղաքական գործիչները: Նրանք վստահ են կամ էլ ձեւ են անում, թե վստահ են, որ իրենց ցանկացած քայլ խուճապի մեջ է գցում հակառակորդներին, որովհետեւ իրենց ամեն մի խոսքը, ամեն մի նախադասությունն այնպիսի հզոր եւ անբեկանելի ուժ ունի, որ ընդդիմախոսների մեջ պարզապես դող է ընկնում այդ սարսափազդու ուժից: Ենթադրենք, Ա գործիչը Բ գործչին ասում է՝ «ապո՛ւշ», Բ գործիչը պատասխանում է՝ «ապուշը դո՛ւ ես», ինչին հետեւում է Ա-ի ռեակցիան՝ «Ըհը՜, վախեցա՞ր, փրփուրներից կախվեցիր, ինձ պատասխանո՞ւմ ես»: Կա երկրորդ տարբերակը՝ Բ-ն ոչինչ չի պատասխանում: Այդ դեպքում Ա-ն ասում է՝ «Ըհը՜, դուխդ չի՞ հերիքում՝ ինձ պատասխանես, նահանջեցի՞ր իմ երկաթյա տրամաբանության ճնշման տակ»:
«Ռեժիմը խուճապի մեջ է»՝ այդ արտահայտությունն արդեն թեւավոր է դարձել: Ցանկացած արտասանած կամ չարտասանած բառ կարող է այդ «խուճապի» վկայությունը լինել: Այդ «դասական» ձեւակերպումն ունի տարբերակներ՝ «մեր հզոր հանրահավաքից նրանք լեղապատառ են եղել», «մեր հուժկու շարժումից նրանք փամփերս են հագել», «մեր ամեն քայլից հետո նրանք վալերիանկա են խմում»: Որպես սեփական հզորության գովազդ՝ գուցե լավ է: Որպես մշակութային երեւույթ՝ փակուղային է:
Այս մոտեցումը մասնավոր դրսեւորումն է այն մտայնության, որը, ցավոք, քառորդ դար առաջ դրվել է մեր պետության հիմքում՝ իբր վախեցնելով, շանտաժելով, կոմպրոմատ հավաքելով հնարավոր է հասնել որոշակի նպատակների: Հիշում եմ, երբ հեռավոր 1994 թվականին Աշոտ Մանուչարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի պաշտոնը, սկսեց ընդդիմադիր ելույթներ ունենալ Ազատության հրապարակում, նա անընդհատ սպառնում էր՝ հիմա ա՛յս կբացահայտեմ, հետո ա՛յն կբացահայտեմ: Բայց պալատական խարդավանքները կարող են 2-3 օր հետաքրքիր լինել, հետո մարդկանց բերանն ուրիշ ծամոն է գցվում, որն, իհարկե, նույնպես հնանում է, եւ այսպես շարունակ:
Կարդացեք նաև
Քաղաքականությունն, ինձ թվում է, չպիտի լինի անձնական հաշիվ մաքրելու տեղ: Ընդհանրապես ոչ մի ոլորտ չպիտի լինի՝ եթե նույնիսկ որեւէ մեկն արժանի է չարության եւ վրեժխնդրության, ապա մենք չէ, որ դրանով պիտի զբաղվենք: «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծո բարկությունը կատարի այն, որովհետեւ գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, եւ ես կհատուցեմ»,- ասում է Տերը» (Հռոմեացիներին, 12,19):
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Մի՛ մոլորվիր Աստծո երեւակայական դրսեւորումներով, այլ գիտակցի՛ր Աստվածայինի արտահայտամիջոցները. ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքը, սեռայինի մեջ՝ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթեւանը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը…»:
«Եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղիր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության եւ ժամանակի մեջ…»:
՝Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծո բարկությունը կատարի այն՝
«Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք. — եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որսպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք. — եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, — այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի…: Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեցիր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրում ճգնելու համար…
— Ո՛վ հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…»:
«Խմում եմ այս բաժակը առանց նվիրելու ձեզ, ով գիր և դպրություն, որովհետև դուք չտվեցիք մեզ այն, ինչ որ պահանջում է կյանքը և իրական աշխարհը: Դուք լցրիք մեր գլուխը ունայն, վերացական ցնորքներով: Դուք չծանոթացրիք մեզ մարդկային պահանջների հետ և չտվեցիք այն, որ պետք էր ապրելու և հանգիստ ու բախտավոր ապրելու համար: Դուք ավելի զարգացրիք մեր մեջ սև նախապաշարմունքը և փակեցիք մեր աչքերը լույսըև ճշմարտությունը տեսնելու համար:
Դուք մեզանից դիակներ պատրաստեցիք, որոնց մեջ մեռած է ամեն մարդկային բարձր և վսեմ զգացմունք:
Դուք ավելի պնդացրիք մեր ստրկության շղթաները և վարժեցրիք տանել բռնության ծանր ու անպատիվ լուծը: Ձե՜զ ենք պարտական, ով գիր և դպրություն, մեր այժմյան դժբախտություններով. — դուք չտվեցիք մեզ առողջ միտք և առողջ գաղափար, և զրկելով մեզ ճիշտ և իրական գիտությունից, զրկեցիք և կյանքից…
Ուրեմն, թո՛ղ անիծվի՜ մեր մամուլը, որ իր մրով ավելի մրոտեց մեր սիրտը, միտքը ու հոգին…:
Եվ թո՛ղ կեցցե՜ն այն գրիչները, որ նոր հոգի կներշնչեն մեզ, որ կնորոգեն մեր սպառված ուժերը և կծանոթացնեն կյանքի իրական պետքերի հետ և կպատրաստեն մեզ մարդ շինել՝ մարդկային բոլոր կատարելություններով»:
https://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=6984#.WFrwlBuLS71
85-87 էջ