ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սարավան-«Զանգեր», Սոթք–Քարվաճառ, Վանաձոր–Դիլիջան, Վանաձոր–Ստեփանավան–Ալավերդի, Բերդ-Ճամբարակ, Մարալիկ–Լանջիկ, Մարալիկ–Արթիկ, Վարդաղբյուր–Աշոցք, Ծովամարգ–Ամասիա, Սիսիան–Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ–տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: