ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացումից ի վեր հարակից փողոցում մշտապես խցանումներ են: Չնայած բուժկենտրոնը մեքենաների համար կայանատեղի կառուցել է, սակայն դրա տարածքը չի բավարարում մեքենաներին:
Հիվանդանոցի այցելուների մեքենաներն ամեն օր ու օրվա բոլոր ժամերին մշտապես շարված են փողոցի երկայնքով՝ փակելով անգամ հարակից բնակելի տների մուտքը: Տաքսի մեքենաների վարորդներն էլ հաճախորդ «փախցնելու» համար իրենց մեքենաներն են հիվանդանոցին մոտ կանգնեցնում ու առանց այն էլ նեղ փողոցն ավելի նեղացնում, մշտապես խցանում առաջացնում: «Գալիս են մեր դարպասների դիմացը կանգնում: Էդ տաքսիստներն էլ մյուս կողմից են արդեն զզվեցրել, քիչ է մնում՝ տուն մտնեն»,- դժգոհում են բնակիչները: Երթուղայինի վարորդներն էլ ասում են. «Դրանց պատճառով միշտ «պռոբկեք են» էդ հատվածում: Սրան մի լուծում պիտի տրվի, էդ տաքսիստներին գոնե էդտեղից հանեն: Թե չէ՝ ամեն վայրկյան վթարային իրավիճակ է»:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
20.12.2016