Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ Ամանորը բրինձ օգտագործեք

Դեկտեմբեր 21,2016 13:00

Նրանք, որոնք ունեն ավելորդ քաշի խնդիր եւ մինչեւ Ամանոր ցանկանում են պահպանել առողջությունը եւ փոքր-ինչ կորցնել ավելորդ քաշը, նրանց խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել բրինձ, կամ ուղղակի պահել բրնձի 1-3 օր տեւողության դիետա. 1 բաժակ բրինձը խաշել եւ փոքր չափաբաժիններով ամբողջ օրն ուտել: Օրվա ընթացքում պետք է խնձորի կամ գազարի հյութ խմել: Սովի ուժեղ զգացում ունենալու դեպքում կարելի է գազար կամ խնձոր ուտել: Այսպես եւ մաքրում եք ձեր օրգանիզմը, եւ լրացնում B վիտամինների քանակը: Պետք է հիշել նաեւ, որ եթե ունեք ինչ-որ առողջական խնդիր, ապա պետք չէ ինքնաբուժում անել:

Բրինձը տիբեթյան հին դեղատոմսերում առաջարկում են որպես օրգանիզմը, հատկապես` հոդերը մաքրող միջոց։ Բրինձը ունի հազարավոր տեսականի եւ շաքարային դիաբետով, սրտանոթային խնդիրներով հիվանդներին խորհուրդ է տրվում շագանակագույն բրինձը, որոնք քիչ մաքրում են անցնում:

Բրնձի կազմում ներառված են 8 ամինաթթուներ, որոնք օգնում են մարդու օրգանիզմի նոր բջիջների ձեւավորմանը: Բրինձը պարունակում է կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում։ Բրինձը պարունակում է նաեւ երկաթ, պղինձ, սելեն, յոդ եւ ցինկ, տեսողությունը եւ նյարդային համակարգի վիճակը լավացնող վիտամիններ` PP, B1, B2, B5, B6, B9։ Այն ուղեղի գործունեությունը խթանող լեցիտին է պարունակում, արյան ճնշումը կարգավորող գամմա-ամինաճարպային թթու, աղիների աշխատանքին նպաստող շաքարային նյութ։ Միջուկում կա բուսական յուղ, վիտամին E։ Վիտամինները` առավել լավագույն չափով պահպանվում են շոգեխաշման միջոցով մշակված բրնձում, դեղնավուն է եւ թափանցիկ, եփելիս` սպիտակում է։

brindz8-2

Բրնձի ճերմակ գույնը պահպանելու համար եփի վերջում կես թեյի գդալ քացախ կամ կիտրոնահյութ ավելացրեք: Եփեք եւս 5 րոպե, թողեք, որ հատիկները փոքր փքվեն եւ մի քանի վայրկյան ողողեք սառը ջրով:

Բրինձը եփելու տարբերակ առաջարկվում է հետեւյալ կերպ. փլավի բրինձը սկզբում տապակել կարագով կամ բուսական յուղով, այնպես, որ դառնա թափանցիկ, այնուհետեւ ավելացրեք կես գուխ մանրացրած սոխ եւ լցրեք տաք արգանակը կամ ջուր` 1 բաժակ բրնձին` 2 բաժակ արգանակ կամ ջուր: Աղը եւ պղպեղը ավելացրեք վերջում` ըստ ճաշակի:

Եփած բրինձը պետք է լվանալ հոսող ջրի տակ: Նախքան եփելը չի կարելի թրջել, քանի որ այդպես կկորցնի համը եւ օգտակար հատկությունների մի մասը:
Բրնձի շիլան ավելի համեղ կստացվի, եթե ուտելուց առաջ վրան հարած ձվի դեղնուց ավելացնեք:

Մանդարինի հյութը` ճարպակալման, մրսածության ժամանակ
Մանդարինը, ինչպես նաեւ մնացած ցիտրուսային մրգերն առանձնանում են իրենց օգտակարությամբ: Այն պարունակում է երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, կալցիում, նատրիում, վիտամիններ B1, B2, B3, B5, B6, B9, C: Պարունակում է նաեւ ջուր, սպիտակուցներ, ճարպեր եւ սննդային մանրաթելեր: Մանդարինի հյութը իր բուժիչ հատկությամբ մոտ է նարնջի հյութին: Այն համակցելով այլ հյութերի հետ՝ օգտագործում են չարորակ ուռուցքների, սակավարյունության, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, ճարպակալման, մրսածության, ցածր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի, լյարդ-լեղապարկային, երիկամաքարային, մաշկային հիվանդությունների դեպքում: Կարելի է պատրաստել նույնպիսի բուժամիջոցներ, ինչպես կիտրոնի, նարնջի, թուրինջի դեպքում:
Հակացուցումներ. 12-մատնյա աղիի, ստամոքսի սրված խոցային վիճակների, բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի, էնթերոկոլիտի դեպքում պետք է զգուշանալ մանդարինի հյութի մեծ քանակների օգտագործումից:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

20.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031