Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, «Երեւան գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանին հարցրինք՝ ե՞րբ կգործարկվի Դիլիջանի գարեջրի գործարանը:
Նա հայտնեց, որ գործարանը կգործարկվի 2017թ. առաջին կեսին եւ կունենա 70-80 աշխատատեղ: Հ. Հակոբյանն ասաց, որ ինքը «Երեւան գարեջուր» ընկերության 50 տոկոսի սեփականատերն է, Դիլիջանում գարեջրի գործարան հիմնելով՝ նպատակ չունի շահույթ ստանալ, այդ կերպ ցանկանում է Տավուշի մարզում աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մարզի բնակիչները Հայաստանից չարտագաղթեն: Նրա խոսքերով՝ Դիլիջանի գործարանից ստացված ողջ շահույթը կմնա սահմանամերձ Տավուշի մարզում:
ՀՀԿ անդամ Հ. Հակոբյանին հարցրինք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը լինելո՞ւ է:
ԱԺ պատգամավորն ասաց. «ՀՀԿ-ն թեկնածուների համամասնական ցուցակ պետք է կազմի, կարծում եմ, որ այդ ցուցակում պետք է լինեմ: Եթե լինեմ, բնական է՝ կպայքարեմ ընտրվելու համար»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ