Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերի ներգաղթը նպաստել է, որ միգրացիայի մասին նյութերը նորովի ներկայացվեն

Դեկտեմբեր 20,2016 19:30

Այսօր «Ճամպրուկ 2016» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ կազմակերպիչները նշեցին, որ մրցույթի հիմնական նպատակը, Երեւանում եւ Հայաստանի մարզերում միգրացիային եւ սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վեր հանումն ու լուսաբանումն է, ինչպես նաեւ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը եւ լրագրողական աշխատանքի խրախուսումը:

Պետական միգրացիայի ծառայության փոխտնօրեն Իրինա Դավթյանը իր ելույթում ասաց, որ միգրացիոն թեմատիկայով գրելը բավականին անշնորհակալ գործ է, քանի որ այն բավականին ծանր թեմա է եւ մենք էլ ունենք այն ընկալումը, որ այն շատ ծանր եւ բացասական տարրեր պարունակող երեւույթ է. «Միեւնույն ժամանակ նկատել եմ, որ այս վերջին շրջաններում այս թեմատիկայով գրվող նյութերի տոնայնությունը մի փոքր փոխվել է եւ ավելի հույս, լույս է հայտնվել, որտեղ իր դերն է ունեցել սիրիահայերի ներհոսքը: Ինչքան էլ, որ այդ երեւույթը բացասական էր, բայց նրանք լինելով բավականին ինքնուրույն, գործունյա մարդիկ, լրագրողների նյութերում մտցրեցին այդ լույսը, հավատը, լավատեսությունը»:

Մրցույթին ներկայացվել էին մեծ թվով աշխատանքներ տարբեր լրատվամիջոցներից, ինչպես նաեւ նյութեր՝ պատրաստված անկախ լրագրողների կողմից:

Մրցույթի կազմակերպիչները լրագրողներին հորդորեցին, որ սովորական նյութ պատրաստելուց զատ պատրաստվեն նաեւ մրցանակային նյութեր, որոնք կլինեն շատ ուսումնասիրված, աշխատած, ոչ թե առօրյա նյութը հայտնվի մրցույթին:

champruk-5 champruk4 champru%d5%af

100 տարբեր նյութերից  «Տպագիր մամուլ» անվանակարգ հաղթող ճանաչվեց «Հետք» լրատվական կայքի լրագրող Երանուհի Սողոյանը, «Հեռուստալրագրություն» անվանակարգում «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող՝ Քրիստինե Ոսկանյանը, «Ռադիոլրագրություն» անվանակարգում առաջին մրցանակ ստացավ Արմինե Գեւորգյանը:

Մրցույթին աջակցող գործընկերների կողմից եւս հատուկ մրցանակներ ստացան մի շարք լրագրողներ:

Նշենք, որ «Առավոտ»-ի լրագրող Լուսինե Բուդաղյանը դարձավ «Տպագիր մամուլ» անվանակարգի երրորդ մրցանակակիրը եւ մրցանակ շահեց:

«Առավոտ»-ի լրագրող Լուսինե Բուդաղյանը

«Առավոտ»-ի լրագրող Լուսինե Բուդաղյանը

Այս մրցույթը տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցություն Հայաստանին միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում ծրագիր իրականացնող «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն»-ի կողմից: Մրցույթի այլ գործընկեր կազմակերպություններն են՝ «Save the Children International», «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան ներկայացուցչությունները, «Հայկական կարիտաս»-ը, Հանրային դիվանագիտություն» հ/կ-ն, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031