Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե եկող տարվա մարտի 28-ին ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը Սոչիում ընկերական խաղ է անցկացնելու Բելգիայի ընտրանու հետ, որի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվելու է մոտ օրերս: Բայց ի՞նչ կարժենա այդ հաճույքը Ռուսաստանի ֆուտբոլային միության վրա:
Քաջատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ ՌՖՄ-ն այդ հանդիպման բոլոր ծախսերը, այդ թվում նաեւ՝ բելգիացիների ժամանման, վերցնում է իր վրա: Դրան ավելացրած, ապագա մրցակցին որպես բոնուս կվճարի 300 հազար եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rfs.ru-ի