Բեռլինում Սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդը շարունակում է մնալ ազատության մեջ: Այս մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների բարձրաստիճան աղբյուրը:
«Մենք սխալ մարդու ենք ձերբակալել: Իսկական հանցագործը զինված է…. և կարող է նոր հարձակումներ իրականացնել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ այդ մասին տեղեկացվել են բոլոր ուժային գերատեսչությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գլխավոր կասկածյալը ծնունդով պակիստանցի 23-ամյա Նավեդ Բ.-ն է: Այնուամենայնիվ, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ ձերբակալվածը հերքում է իր մասնակցությունը ահաբեկչությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ