Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում չկան կեղծ դեղեր՝ կավիճ, թույն». Սամվել Զաքարյան

Դեկտեմբեր 20,2016 17:45

Դեկտեմբերի 20-ին «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը «Դեղերի մասին» նոր օրենքը դրական համարեց, քանի որ, ըստ նրա այն ընդգրկում է հիմնական դրույթները, պայմանները, որով աշխատում են միջազգային չափանիշներով ընդունված օրենքները այլ երկրներում:

«Տեղական արդյունաբերողների տեսակետից հիմնական առաջարկները ընդունված են եւ համարվում են բավականին ընկալելի եւ ընդունելի, իսկ ներմուծողների եւ դեղատնային ցանցի մասով կան դեռ սպասելիքներ՝ հիմնականում այն կարգերի, որ պետք է ընդունվեն մոտակա ժամանակահատվածում: Հիմնական հոդվածներում կան ընդհանուր դրույթները եւ համարյա 50 տոկոսով գրված են, որ հետագայում կաշխատի ըստ ընդունված կարգի»:

Պարոն Զաքարյանը նշեց, որ Հայաստանում չկան կեղծ դեղեր, կամ արհեստական դեղ, կավիճ, թույն. «Կան ապօրինի կեղծ դեղեր, որոնք ներմուծված են հիմնականում Վրաստանից եւ որը գնալով հասել է ահռելի չափերի, բայց ապօրինի չի նշանակում կեղծ դեղ, դրանք ուղղակի Հայաստանում չգրանցված դեղեր են»:

Սամվել Զաքարյանը նշեց նաեւ, որ ո՛չ նախկին, ո՛չ էլ նոր օրենքում դեղերի հատավաճառը թույլատրելի չէ, բայց դեռ այս դրույթը, ըստ նրա, թերի է այդ կողմը, մատների արանքով են նայում, կամ՝ հիմնված է սոցիալական ոլորտի վա:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031