Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Նախագահի մեկ այլ կարգադրությամբ ստեղծվել է հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Վերոնշյալ աշխատանքային խմբերին հանձնարարվել է նախապատրաստել Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծերը, որոնք Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև