Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ վաղը ՀՀ կատարելիք այցի շրջանակում գլխավորապես կքննարկվեն տնտեսական համագործակցության եւ Հայաստանի՝ տարանցիկ երկիր լինելու հնարավորությունները»,-կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց՝ թեեւ պատժամիջոցների հետեւանքներից ձերբազատվող Իրանը մեծ ծրագրեր ունի Ադրբեջանի հետ, Հայաստանը եւս իր ծրագրերի մաս է կազմում. «Իհարկե, կան քաղաքական դժվարություններ, որոնք, կարծում եմ՝ հաղթահարման փուլում են: Վստահ եմ՝ Ռոհանիի այցն արդյունավետ կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից»:
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ-ին Իսրայելի հետ գործակցությամբ սպառնացող Ադրբեջանի հոխորտանքները ՀՀ-ում եւ Իրանում քչերին կարող են հետաքրքրել. «Սակայն Իսրայել-Ադրբեջան նաեւ ռազմական գործակցությունը ինչ-որ չափով սպառնալիք է նաեւ ՀՀ-ի եւ Արցախի համար: Ապրիլին տեսանք, թե Ադրբեջանի համար Իսրայելից ձեռք բերված զինատեսակներն ինչ ազդեցություն ունեցան»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ